Բաժիններ՝

«Արարատ-Արմենիա»-ն նոր ֆուտբոլիստ ունի Էստոնիայից

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երևանի «Արարատ-Արմենիա» ակումբին է միացել Էստոնիայի հավաքականի 26-ամյա կիսապաշտպան Իլյա Անտոնովը:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Իլյան հանդես է եկել էստոնական «Պուումա», «Լեվադիա», ավստրիական «Հորն», սլովենական «Ռուդար Վելենյե» և մի շարք այլ ակումբներում:

«Լեվադիայի» կազմում երկու անգամ դարձել է Էստոնիայի չեմպիոն և մեկ անգամ Էստոնիայի Գավաթի խաղարկության հաղթող:

Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը հանդիսացել է ռումինական «Հերմանստադտ» ակումբի ֆուտբոլիստ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930