Հունիսի 19-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացվել է ճանապարհային ոստիկանության պաշտոնատար անձի զեկուցագիրը, ըստ որի՝ հունիսի 18-ին նրա աշխատասենյակ է ներկայացել մի լրագրող կին ու հայտնել է, թե իբրև պաշտոնատար անձի վերաբերյալ ունի վարկաբեկիչ տեղեկություններ և սպառնացել է, որ տեղեկատվությունը չորս լրատվամիջոցով կհրապարակվի։
Ցանցի օգտատերերը հիացել են Մեքսիկայում Պոպոկատեպետլ հրաբխի ժայթքման կադրերով, որոնք նկարահանվել են մերձակայքով թռչող հանրանավի ուղեւորի կողմից:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ֆինասնական ծառայությունների կոմիտեի նախագահ Մաքսին Ուոթերսը խնդրել է Facebook ընկերությանը հետաձգել սեփական Libra գաղտնարժույթը շրջանառության մեջ դնելը, ինչը նախատեսված է 2020 թվականին, այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ի օրենսդիրներն ու կարգավորիչները չեն ավարտել համապատասխան ստուգումները:
Թուրքիայի Անթալիա քաղաքում ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել: Երեխաների կատակը ոստիկանական օպերացիայի պատճառ է դարձել։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի շինարարության կապակցությամբ «Մարալիկի ջրատար»-ի տեղափոխման աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 20-ին ժամը 10.00-ից մինչև հունիսի 21-ը ժամը 22.00-ն կդադարեցվի
Հարկային բարեփոխումների երկրորդ փուլի շրջանակներում կառավարությունը գնում է գույքահարկի վերանայման։ Որքան էլ դա դիտարկվում է՝ որպես հակակշիռ համահարթ եկամտային հարկին, այնուհանդերձ այն, ինչ մտադիր է անել կառավարությունը, ծանրանալու է բնակչության ոչ միայն հարուստ, այլև սոցիալապես խոցելի խմբերի վրա։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է խոշոր չափերով գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 27-ամյա երիտասարդին:
Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը 2019 թ. հունիսի 6-ին կոշտ նամակ է հղել իր գործընկերոջը՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին:
Արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանը բավարար է համարում իր աշխատանքային փորձը արդարադատության ոլորտում:
Ադրբեջանական բանակը պատրաստ է կրկնել 2016թ. ապրիլի գործողությունները:
«Արտահանում ենք 30-ից ավելի երկիր, ծխախոտը՝ առանձին, թութունը՝ առանձին: «Գրանդ Տոբակոն» ամենախոշոր հարկատուներից մեկն է, և այսօր դրա դեմ պայքար սկսել, ինչ-որ առիթներ ման գալ, և այլն…»:
Վենեսուելան և Ռուսաստանը միասին աշխատում են Նիկոլաս Մադուրոյի այցը Ռուսաստան կազմակերպելու ուղղությամբ:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հունիսի 19-ին հրաժեշտ է տվել ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանին, որը ՀՀ նախագահի ՆՀ-131-Ա հրամանագրով նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար։
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն ազգային հավաքականում աշխատելու ցանկություն է հայտնել:
Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 19-ին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ:
Իրանի Իսլամական Հանրապետության փաստաբանների պալատի պատվիրակությունը հունիսի 19-23-ը հյուրընկալվել է ՀՀ փաստաբանների պալատում:
Հայաստանում 2019 թվականին մինչև հունիսի 17-ն ապաստան է հայցել 77 անձ՝ Իրանից, Կուբայից, Սիրիայից, Եգիպտոսից, Թուրքիայից, Իրաքից, Եմենից, Ռուսաստանի Դաշնությունից, Հնդկաստանից, Գվինեայից, Ադրբեջանից, Հորդանանից, Ուկրաինայից և Վրաստանից:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցներն այցելել են Երևանի Նորքի տուն-ինտերնատ՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատեր Ռուզաննա Սահակյանի հրապարակած լուսանկարների հետքերով:
«Իրանն այժմ աջակցության կարիք ունի, նաև միջազգային զանազան կառույցների շրջանակներում։ Կարծում եմ՝ այդ աջակցությունն այսօր, ինչ-որ առումով խորհրդանշական իմաստով չափազանց կարևոր է Իրանի համար՝ նույնիսկ ուղերձների մակարդակով»։
Հայկական կողմը բանակցությունները վարում է Ստեփանակերտում ՀՀ և ԱՀ անվտանգության խորհուրդների համատեղ նիստում հռչակած սկզբունքների շրջանակում: Չի կարող լինել բանակցային մի որևէ խոսակցություն, որ այդ շրջանակում չլինի, չբարձրացվի Արցախը բանակցային սեղան վերադարձնելու թեման:
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն, Ախալքալաքի պատվավոր քաղաքացի Աշոտ Մելքոնյանի՝ Վրաստան մուտքի հետ կապված խնդիրն առաջացել էր տեխնիկական սխալմունքի պատճառով, և այժմ Մելքոնյանը կարող է անարգել մտնել Վրաստանի տարածք:
Երևանի «Արարատ-Արմենիա» ակումբի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի մրցակից շվեդական ԱԻԿ-ին համարում է ուժեղ ֆուտբոլ դավանող թիմ:
Աղետից 31 տարի անց անօթեւանության խնդիրը Շիրակի մարզում դեռ լուծված չէ:
«ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ներկայիս կառավարությունը կատարել է լրջագույն հայեցակարգային սխալներ, որոնց արդյունքում՝ մասնավորապես, էապես մեծացել է Ադրբեջանի կողմից նոր լայնածավալ հարձակողական գործողություններ սկսելու վտանգը, բայց սա ծավալուն թեմա է և առանձին խոսակցության նյութ»։
«Չելսիի» պաշտպան Էմերսոնը պատմել է, թե ինչպես է «Ռեալ» տեղափոխվելուց առաջ Էդեն Ազարը հեռացել WhatsApp-ում թիմի ընդհանուր չատից:
Մուսուլմանացված հայերի մասին նկարահանված «Թաքնված խաչ» ֆիլմի ռեժիսորները դատի կտան ֆիլմը թիրախավորած թուրքական ազգայնամոլական «Yeni Akit» թերթին:
Մարտի 1-ին դեպքերի ժամանակ զոհված Արմեն Ֆարմանյանի հայրը՝ Սամվել Ֆարմանյանը, այսօր Վերաքննիչ քրեական դատարանում Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նսիտի ժամանակ հայտարարեց, որ իր 33-ամյա որդուն գնդակահարել են մարտի 1-ին՝ իր և ժողովրդի ազատության համար։
«Բարձր եկամուտ ունեցող մի քանի 100 մարդու զլանում են համարժեք հարկել: Միլիոններով չեն այդ մարդիկ: Առաջին հերթին կողմ եմ, որ նվազագույն շեմը բարձրանա, մարդիկ եկամուտներ ունենան: Այս տարիների ընթացքում կոռուպցիան աճել է, աշխատավարձերի բարձրացումը կապ չունի: Մենք միակողմանի անընդհատ գնում ենք դեպի հարկման մեխանիզմները՝ 23 լինի՞, թե՞ 20»:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հունիսի 19-ի նիստի որոշմամբ հստակեցվեց էլեկտրական էներգիայի պլանային ընդհատումների մասին սպառողներին լրատվություն տրամադրելու ընթացակարգը: