 
                        Պուտինը ԵՄ-ի նկատմամբ մթերային բռնարգելքը երկարացրել է մինչև 2020 թվականի վերջը
 
                                    Նախագահ Վլադիմիր Պուտինն ստորագրել հրամանագիր Եվրամիությունից գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման բռնարգելքն ամբողջ 2020 թվականին երկարաձգելու մասին։
«ՌԴ-ի անվտանգության ապահովման նպատակով առանձին հատուկ տնտեսական միջոցների գործողության երկարացման մասին» փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում: Հունիսի 24-ի հրամանագիրն ուժի մեջ է մտել դրա ստորագրման օրվանից: Կառավարությանը հանձնարարված է ձեռնարկել դրա իրագործման համար անհրաժեշտ միջոցներ, հաղորդել է «Ինտերֆաքսը»:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        