
Հրապարակվեց Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով որոշումը. news.am

Երեւան քաղաքի դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանի որոշմամբ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործի վարույթը կարճվել է՝ հայցվորի կողմից հայցից հրաժարվելու հիմքով։ Դատարանի որոշումը հրապարակել է այսօր՝ հունիսի 24–ին։ Դատարանը միաժամանակ որոշել է հայցվորից հօգուտ պատասխանողի որպես դատական ծախսերի փոխհատուցում բռնագաձանձել 200 հազար դրամ։
NEWS.am-ի հետ զրույցում հայցվորի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը հայտնեց, որ ողջամիտ չի համարում 200.000 դրամ բռնագանձելու որոշումը և այն կբողոքարկի։
Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2018 թվականի սեպտեմբերի 17-ին դիմել էր Երևան քաղաքի դատարան՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը եւ արժանապատվությունը պաշտպանելու պահանջով: Հայցադիմում ներկայացնելու առիթը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունն է՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի վերաբերյալ: Հայցվոր կողմը զրպարտություն է համարում Փաշինյանի զրույցի հետեւյալ հատվածը. «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել. «Ես անձեռնմխելի՞ եմ»: Այդ որտե՞ղ է այդպես գրած»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: