Բաժիններ՝

Մահացել է գրող Ջուդիթ Քրանցը

91 տարեկան հասակում ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Բել էր քաղաքում մահացել է ամերիկացի գրող Ջուդիթ Քրանցը: Հունիսի 23-ին այդ մասին հայտնել է The Hollywood Reporter (THR) հանդեսը։ Հրատարակության տվյալներով՝ գրողը մահացել է բնական պատճառներով՝ շրջապատված իր ընտանիքի անդամներով, բարեկամներով եւ չորս շներով:

Քրանցը հայտնի է որպես կանանց վեպի ժանրում բեսթսելլերների հեղինակ: Իր առաջին վեպը նա հրապարակել է 1978 թվականին «Նշույլներ» վերտառությամբ: Նրա գրքերը թարգմանվել են 50-ից ավելի լեզուներով եւ հրատարակվել ավելի քան 80 միլիոն օրինակ ընդհանուր տպաքանակով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930