ՔՊ վարչության 21 անդամներից միայն 2-ն են կին. Արդյոք ՔՊ-ում թերագնահատո՞ւմ են կանանց

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակության ղեկավար կազմում համագումարից հետո կանանց հարաբերակցությունը նախորդի համեմատ պակասել է՝ 15%-ից դառնալով 9%: Եթե մինչ նոր կազմի ընտրությունը ՔՊ վարչության 13 անդամից 2-ն էին կին, ապա այժմ 21 անդամներից են միայն 2-ը կին: 168.am-ը ՔՊ վարչության նորընտիր նախագահ Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց՝ ի՞նչն է պատճառը, ՔՊ-ում թերագնահատո՞ւմ են կանանց:

«Չէ, խնդիրն այն է, որ ուղղակի մեր կանոնադրության մեջ հատուկ կարգ չկա, որ կանանց քվոտա պետք է սահմանվի: Փաստ է, որ վարչության 21 անդամների շարքում մեր կուսակից ընկերները միայն 2 կնոջ տեսան: Դա, իհարկե, վատ է այն տեսանկյունից, որ կանանց ներգրավվածությունը շատ կարևոր է, բայց միևնույն ժամանակ՝ այդտեղ կան նաև օբյեկտիվ պատճառներ»,- ասաց Ս.Պապիկյանը:

Մյուս կողմից՝ ըստ նրա, մերժելի է նաև արհեստականությանը.

«Միշտ պետք է հնարավորություն ընձեռել, բայց արհեստականությունը, կարծում եմ, քաղաքականության մեջ պետք է տեղ չունենա: Այսինքն՝ հավասարապես թե ՛ տղամարդիկ, թե՛ կանայք քաղաքական ասպարեզում մրցակցելու հնարավորություն պետք է ունենան: Ես, իհարկե, հակված եմ ու կողմ եմ կանանց դերի բարձրացմանը, բայց միևնույն ժամանակ՝ հավասարության ջատագով եմ»:

 

Տեսանյութեր

Լրահոս