Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի 18 դերասանից բաղկացած ստեղծագործական կազմը դեկտեմբերի 1-ից անժամկետ գործադուլ է հայտարարում` պահանջելով թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանի հրաժարականը:
Նա խոսեց նաև «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Սասուն Միքայելյանի այն հայտարարության մասին, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունն ավելի կարևոր է, քան Արցախի ազատամարտը։ Արա Պապյանի կարծիքով՝ հեղափոխությունը կարևոր էր, սակայն այն Արցախի ազատամարտի հետ համեմատելը տեղին չէր։
Նոյեմբերի 29-ին ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է 2018թ. հունիսին հայ-ադրբեջանական սահմանը հատած ՀՀ քաղաքացի, Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանի ծնողներին:
Նոյեմբերի 29-ին Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Հրաչյա Փոլադյանը հավատարմագրերի պատճենները հանձնեց Իրաքի արտաքին գործերի նախարար Մուհամեդ Ալի ալ–Հաքիմին (Mr. Mohamed A. Alhakim)։
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահի՝ տնտեսական հարցերի վերահսկողության գծով տեղակալ Ալի Ֆարհադի գլխավորած պատվիրակությանը:
«Տոտենհեմի» կիսապաշտպան Քրիստիան Էրիքսենը Մադրիդի «Ռեալի» հետաքրքրությունների շրջանակում է:
Մայիս ամսից սկսած, արդեն գրեթե 7 ամիս գործող իշխանությունը համարյա բոլոր մակարդակներում խոսում է հարկային ստվերի կրճատումից, սակայն արի ու տես, որ նախընտրական ծրագրի մեջ այս մասին որևէ խոսք չկա: Այս հանգամանքներից ելնելով՝ կարող ենք կատարել առավելագույնը 2 եզրակացություն:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Սալոմե Զուրաբիշվիլիին Վրաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ՝ մաղթելով աշխատանքային նվաճումներ ու հաջողություններ՝ ի շահ Վրաստանի բարեկամ ժողովրդի:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հանձնարարությամբ տարածքային ընտրական հանձնաժողովները շրջայցեր են իրականացնել Երևանում և մարզերում և հայտնաբերել անթույլատրելի վայրերում փակցված նախընտրական պաստառներ:
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը, ով հեռուստատեսությունում աշխատում է՝ որպես փորձագետ, հարցականի տակ է դրել «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի աշխատանքի արդյունքները:
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ G20-ի գագաթնաժողովի շրջանակում, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա:
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի Ընտրությունների դիտորդական առաքելությունը Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների վերաբերյալ միջանկյալ զեկույց է հրապարակել:
Դուխով ու միայնակ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն էլ էին կառավարում: Հետևանքները հայ ազգը տեսավ այս 20 տարում: Հիմա եկել է մի նոր դուխով կառավարման փուլ. մենք ասում ենք՝ խնդիրները պետք է լուծել խոհեմությամբ»,- եզրափակեց ՕԵԿ նախագահը:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքն այսօր էլ վերաքննիչ դատարանը չհասցրեց քննել:
Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Եվրոպա լիգայի խմբային փուլի «Վորսկլա»-«Արսենալ» հանդիպումն իսկական տոն է ուկրաինացիների համար, քանի որ մինչև այս լոնդոնցիներից ավելի հեղինակավոր ակումբ չի հյուրընկալվել «Վորսկլային»:
Իսրայելի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ամնոն Նահաշոնը հայտարարել է, որ իր երկիրը Թուրքիայում նոր դեսպան չի նշանակելու:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուժը կորցրած ճանաչեց «Սասնա ծռեր» և Հանրապետական կուսակցությունների ցուցակներով առաջադրված մի շարք պատգամավորների գրանցումները՝ հիմք ընդունելով նրանց ինքնաբացարկի դիմումները:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներն անվերապահորեն կատարելու նպատակով կառավարությունն Արդարադատության նախարարությանը հատկացրեց 3000 և 4500 եվրոյին համարժեք դրամ:
76 տարեկան հասակում Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում վախճանվել է ամերիկացի սցենարիստ Գլորիա Կացը, որը երկար ժամանակ պայքարում էր քաղցկեղի դեմ:
Սրտի աշխատանքի խանգարումների դեպքում սովորաբար նկատվում են ախտանշաններ, որոնք ժամանակին նկատելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու դեպքում հնարավոր է խուսափել բարդություններից: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ այս ախտանշանները վկայում են սրտի աշխատանքի խանգարման մասին:
«Արցախը բավականին փոքր է, և այնտեղ որևէ մեկը գլուխ չի գովում, թե՝ իմ որդին բանակում ծառայել է, Արցախում սա բարոյական նորմ է։ Միայն Հայաստանում կարող են նման բաներ ասել»,- ասաց քաղտեխնոլոգը։
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սալոմե Զուրաբիշվիլիին Վրաստանի նախագահ ընտրվելու կապակցությամբ:
«Ալեպպո Քուիզին» սոցիալական ձեռնարկատիրական կենտրոնը Երևանում գործելու է որպես սննդի արտադրամաս և մատուցելու է ծառայություններ՝ սննդի սպասարկման ոլորտում:
Արարատի մարզի Զանգակատուն համայնքում հակառակորդի կողմից այրված ցանքատարածությունների համար բնակիչներին աջակցություն տրամադրելու նպատակով կառավարությունն ընդունեց համապատասխան որոշում:
Մյունխենի «Բավարիան» նախատեսում է գրեթե ամբողջությամբ թարմացնել թիմի կորիզը:
Պատասխանելով նախկին իշխանությունների՝ կոռումպացված լինելու մասին դիտարկմանը, Դավիթ Շահնազարյանն ասաց, որ մի անգամ այդ առիթով արդեն ասել է, որ քանի դեռ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նույն մեղադրանքով ձերբակալված չէ, ավելորդ է այդ մասին խոսել, ու հիշեց, որ իր այդ ասածին արձագանքել էր առաջին փոխվարչապետ Արարարտ Միրզոյանը։
«Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր նախընտրական քարոզարշավի վերջին կանգառը կատարեց Սևան քաղաքում: Նա անդրադարձավ ՀԱՊԿ-ի խնդրին: