Զանգակատուն համայնքի բնակիչները հակառակորդի կողմից այրված ցանքատարածությունների համար փոխհատուցում կստանան
Արարատի մարզի Զանգակատուն համայնքում հակառակորդի կողմից այրված ցանքատարածությունների համար բնակիչներին աջակցություն տրամադրելու նպատակով կառավարությունն ընդունեց համապատասխան որոշում:
Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ այրվել է Զանգակատուն համայնքի 11 հեկտար չհնձված գարու ցանքատարածությունները. սպասվող գարու բերքը կազմել է 27.5 տոննա է (1 կգ գարու շուկայական արժեքը 110 դրամ է):
«Որոշմամբ նախատեսվում է համայնքի 7 բնակիչներին տրամադրել 3,025.0 հազ. դրամ աջակցություն»,- նշեց Տերտերյանը: