«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը շատ փոքր է, ավելի կարևոր են այս ամենի համատեքստում քննարկվող հարցերը». Նիկոլ Փաշինյան

«Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր նախընտրական քարոզարշավի վերջին կանգառը կատարեց Սևան քաղաքում: Նա անդրադարձավ ՀԱՊԿ-ի խնդրին:

«Մենք, ըստ էութան, ոչ թե վատթարացրել ենք որևէ մեկի հետ մեր հարաբերությունները, այլ արձանագրել ենք այն վատ վիճակը, որում գտնվում է ՀՀ-ն և այն, ըստ էության, հեղինակազուրկ վիճակը, որ մենք ժառանգել ենք այդ և ոչ միայն այդ կազմակերպություննում: Մենք՝ ի տարբերություն նախորդ իշխանությունների, մտադիր չենք լռության մատնել մեր անվտանգության կենսական խնդիրները, մտադիր չենք համակերպվել այն իրողությունների հետ, որոնք տեղի են ունենում մեր շուրջ»,- հայտարարեց Ն.Փաշինյանը:

Նա կարևորեց, որ ՀԱՊԿ-ում ՀՀ-ն հստակեցնի իր պարտավորությունները դաշնակիցների և կազմակերպության առաջ ու նաև հստակեցնի դաշնակիցների պարտավորությունները ՀՀ-ի և կազմակերպության առաջ: Ընդհանուր առմամբ, ըստ նրա, գործընկերների հետ հարաբերությունները լավացնելու և զարգացնելու համար է ՀՀ-ն այս հարցերը բարձրացնում, իսկ եթե այդ խնդիրներին չանդրադառնա, իրավիճակը գնալով ճահճանալու է և ավելի մեծ խնդիրներ է ստեղծելու:Ն.Փաշինյանը նշեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը շատ փոքր է, ավելի կարևոր են այս ամենի համատեքստում քննարկվող հարցերը. «Մենք հետևողականորեն պաշտպանելու ենք ՀՀ-ի և Արցախի անվատանգության շահերը»:

Անդրադառնալոբ Արցախի կարգավորման բանակցային գործընթացը կասեցված լինելու մասին քննադատություններին՝ Ն.Փաշինյանը հայտարարեց, որ գործընթացը կասեցված չէ. «Էդ ո՞վ ա, ես չեմ հասկանում, որ մեզ մեղադրում ա ինչ-որ բան կասեցնելու համար: Ընդհակառակը, մենք այս ընթացքում բանակցային շատ կոնկերտ արդյունքներ ենք արձանագրել»:

Նրա խոսքով՝ արդյունքներից մեկն այն է, որ սահմանին կրակոցները պակասել են, և հրադադարն ավելի շատ չի պահպանվել վերջին 15 տարիներին, քան հիմա: Ն.Փաշինյանի խոսքով՝ Արցախի հարցում մենք և Ադրբեջանն ունենք տարբեր պատկերացումներ, ՀՀ-ն բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից է, ինքը նաև ասել է, որ կարող է բանակցել ՀՀ անունից, բայց ոչ ԼՂ անունից, որովհետև ԼՂ վարչապետը կամ նախագահը չէ. «Այո, մենք շատ կարևոր ենք համարում ԼՂ վերադարձը բանակցային սեղան, կոպտագույն սխալ ենք համարում նախորդ իշխանությունների կողմից բանակցային սեղանից հեռացնելուն մասնակից լինելը»:

Ն.Փաշինյանը նշեց, որ 94 թ. պայմանագիրը ստորագրվել է Հայաստանի, Ադրբեջանի և ԼՂ-ի կողմից, բայց հետո ԼՂ-ն դուրս է մղվել և դա Հայաստանի արտաքին քաղաքակա կոպտագույն սխալն է, որի հետևանքները մինչև հիմա զգացվում է. «Այն ուղղելու համար մենք գործադրելու ենք բոլոր հնարավոր ջանքերը»:

Տեսանյութեր

Լրահոս