«Նիկոլ Փաշինյանը փորձում է քաղաքական բանավեճը իջեցնել հայհոյանքի աստիճանի, դա շարքային սադրանք է, դա նրան չի հաջողվի։ Ես և իմ այսօրվա գործընկերները որևէ դեպքում չենք իջնի այդ մակարդակին»,- այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ ցուցակի երրորդ համար Դավիթ Շահնազարյանը՝ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության, թե Դավիթ Շահնազարյանը ՀՀԿ «երիտթևի» ներկայացուցիչ է։
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է հանձնաժողովի և ընդհանուր եվրասիական օրակարգի համար կարևոր առաջնահերթությունները:
Դեկտեմբերի 9-ին Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հրապարակել է ընտրությունների միջանկյալ զեկույցը։
Այսօր Չարենցավանում «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանին նախընտրական հանրահավաքի մասնակիցների մի մասը թույլ չտվեց սկսել իր քարոզը՝ պահանջելով լուծել քաղաքի N3 հիմնական դպրոցում ստեղծված խնդիրը։
«Իրավիճակը ոչ ստանդարտ է, քանի որ ՀԱՊԿ կանոնադրության մեջ նման բան նախատեսված չէր: Նոր կանոններ կգրվեն՝ հաշվի առնելով այս նախադեպը»:
«Արարատ» հեռուստաընկերության «Դեմ առ դեմ» հաղորդաշարի ընթացքում անդրադառնալով Արցախի հարցին՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ բանավեճի մասնակից ԱԳ փոխնախարար, «Իմ քայլը» դաշինքի անդամ Ռուբեն Ռուբինյանն ու Նիկոլ Փաշինյանը շատ բարի տոնով են խոսում Ալիևի մասին։
Ժամը 22։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 27-ամյա Հայկ Շահինյանը իր վարած Mercedes մակնիշի 17 GG 100 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 103 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել Աղստև գետում։
Գերմանիայի կառավարությունը գտնում է, որ երկրի կանցլեր Անգելա Մերկելի ինքնաթիռի վնասվածքը կարող է քրեական հետք ունենալ:
Արմեն աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է այս լուսանկարները՝ գրելով. «Հերթական խախտումը «Իմ քայլը» դաշինքի կողմից:
ՄԵՆՔ դաշինքն այսօր նախընտրական քարոզարշավը սկսեց Երևանի Ազատության հրապարակից։ Դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանը հիշեցրեց, որ Օպերայի բակն Ազատության հրապարակ է կոչվել 1988 թվականից՝ ազդարարելով մեր ժողովրդի անկախության Երրորդ Հանրապետության սկիզբը։
«Քարոզարշավի ընթացքն անակնկալներով լեցուն չէ այն տեսանկյունից, որ մենք սպասում էինք, որ բոլոր քաղաքական ուժերի թիրախը լինելու է ՀՀԿ-ն։ Բանն այն է, որ, եթե ես հասկանում եմ, որ Նիկոլ Փաշինյանը իշխանության է եկել՝ քննադատելով ՀՀԿ-ին, թեպետ արդեն 7 ամիս անցել է, և պետք է գործ աներ, արդեն ժամանակն է, որ ինքն իրեն նույնականացնի վարչապետի հետ ու քայլեր անի ժողովրդի խնդիրները լուծելու ուղղությամբ, բայց որ այլ ուժերն են թիրախավորել Հանրապետականին…»:
Երևանում մեկնարկած «Լազարևյան ակումբի» առաջին լիագումար նիստին բանախոսները հնարավորինս հեռու կմնան ՀՀ ներքաղաքական զարգացումների վերաբերյալ կարծիքներ ներկայացնելուց։ Այս մասին այսօր մեկնարկած նիստի ընթացքում ասաց ՌԴ Պետական Դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը՝ տեղեկացնելով, որ նիստը կրում է «Հայաստան և Ռուսաստան՝ երկու Հայրենիքներ: Պաշտպանություն և անվտանգություն» խորագիրը։
Արտահերթ խորհրդարանական ընտրություններում էլեկտրոնային եղանակով քվեարկությունը սկսվել է նոյեմբերի 30-ին՝ Երևանի ժամանակով ժամը 08։00-ին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 30-ին ստորագրել է հրամանագիր 2019 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին:
«Եթե չունենք ուժեղ համայնքներ, չենք կարող ունենալ ուժեղ պետություն»,- Աշտարակում անցկացվող քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանը։
BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին անդրադարձել է նաեւ Միխեիլ Սահակաշվիլիի քաղաքացիության հարցին, տեղեկացնում է «Գրցուզիա Online»-ը:
Մեքսիկա-ամերիկյան սահմանին գտնվող միգրանտների ճամբարում Կենտրոնական Ամերիկայից տասը կանայք հացադուլ են հայտարարել՝ ԱՄՆ-ի իշխանություններից պահանջելով իրենց թույլ տալ ապաստանի տրամադրման խնդրագիր ներկայացնել:
«Իմ քայլը» դաշինքն այսօր քարոզարշավ է իրականացնում Կոտայքի մարզում։ Հրազդանում նախընտրական հանրահավաքի ժամանակ դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց անցած 7 ամիսների ընթացքում տեղի ունեցած արդյունքները:
Ինդոնեզիայում հարյուրից ավելի մարդ է փախել երկրի արեւմուտքի Բանդա Աչեհ քաղաքի բանտից, ոստիկանությունը նրանց որոնում է սկսել:
Երևանում մեկնարկել է «Լազարևյան ակումբի» առաջին նիստը՝ «Հայաստան և Ռուսաստան՝ երկու Հայրենիքներ: Պաշտպանություն և անվտանգություն» թեմայով:
Վրաստանում վերջին ուղղակի նախագահական ընտրությունների արդյունքներն արդեն հայտնի են:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարել է «Ավրորա» մրցանակի 2019թ. Ընտրող հանձնաժողովի կազմի համալրման մասին։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 30-ին մասնակցել է Ոստիկանության ծառայողի օրվան նվիրված տոնական միջոցառմանը:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը (Պենտագոն) հայտնել է, որ Անկարայի կողմից ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի գնումը կարող է բացասական ազդեցություն ունենալ Թուրքիային ամերիկյան արտադրության զինտեխնիկայի վաճառքի վրա:
Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ներկայում պատրաստ չէ համագործակցել Մոսկվայի հետ:
Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այս օրերին հաճախ եմ հիշում Ռուբեն Գևորգյանցին և անընդհատ մտածում, թե ի՞նչ կաներ որոշ նորելուկների` ազգայինի դեմ սանձազերծած իրենց կատաղի պայքարի համար: Ծնունդդ շնորհավոր, Ռուբե՛ն ջան, տեղդ շատ է զգացվում: Տեսակիցդ շատ է պակասել»:
ՀՀ զինված ուժերի շարքային կազմի պայմանագրային զինծառայողների համալրումն իրականացվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան ուղիղ եթերում արձագանքեց որոշ քաղաքական հայտարարությունների, որոնց հանդեպ, ըստ նրա՝ անտարբեր լինելն անթույլատրելի է:
Նոյեմբերի 29-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 52-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 33-ամյա վարորդ Գևորգ Սահակյանը տեղում մահացել է:
«Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 29-ին, ժամը 06.10-ին, Բեռլին-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից կամավոր բաժին է ներկայացել 1985 թ. ծնված Աշոտ Հ.-ն։