Բաժիններ՝

Մյուլլերը, Հումելսը, Բոատենգը և Մարտիները կարող են հեռանալ «Բավարիայից»

Մյունխենի «Բավարիան» նախատեսում է գրեթե ամբողջությամբ թարմացնել թիմի կորիզը:

Ակումբի երկրպագուների թվիթերյան էջը, հղելով Sport Bild-ին, հաղորդում է, որ Արիեն Ռոբենից և Ֆրանկ Ռիբերիից բացի, ակումբը կարող են լքել նաև մի շարք այլ թոփ-ֆուտբոլիստներ: Նրանց թվում են Ժերոմ Բոատենգը, Թոմաս Մյուլլերը, Մաթս Հումելսը և Խավի Մարտինեսը:

Ֆուտբոլիստներին վաճառելու պատճառը, գուցե, հիասթափեցնող արդյունքն է ազգային առաջնությունում: Այժմ «Բավարիան» 21 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս