Բաժիններ՝

«Մոուրինիոն ֆանտաստիկ մարզիչ էր, բայց հիմա…». Ֆերդինանդ

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը, ով հեռուստատեսությունում աշխատում է՝ որպես փորձագետ, հարցականի տակ է դրել «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի աշխատանքի արդյունքները:

«Մոուրինիոյի ձեռքբերումները և արդյունքները ոչ ոք կասկածի տակ չի դնում, բոլոր տիտղոսները, որոնք նա նվաճել է: Ոչ ոք չի ասում, որ նա վատն էր «Ռեալում» կամ «Չելսիում»:

Այնտեղ նա ֆանտաստիկ մարզիչ էր: Բայց մենք խոսում ենք ներկայի մասին, այն մասին, թե ինչ է տեղի ունենում հիմա և այստեղ: Ինչո՞ւ նայել անցյալին»,- ասել է Ֆերդինանդը BT Sport-ի եթերում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս