Նոյեմբերի 29-ի և դեկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ին, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 1-ին, 2-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ լեռնային շրջաններում, Լոռիում, Սյունիքի նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով:
Վարդենիսից Մարտունի ճանապարհին «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին Վարդենիկ համայնքում դիմավորեցին հյուրասիրության սեղանով։ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց հեղափոխության ընթացքում ցուցաբերած աջակցության համար։
Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս-Այրեսում հազարավոր մարդիկ են մասնակցել G20-ի գագաթնաժողովի դեմ անցկացվող բողոքի ակցիաներին:
Եմենի հուսի ապստամբների ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց ուժերը «Բադր-1» տեսակի բալիստիկ հրթիռներով հարված են հասցրել Սաուդյան Արաբիայի Նաջրան հարավային նահանգում արաբական կոալիցիայի օդանավակայանին:
«Պարոն վարչապետ, յա, իրո՞ք։ Դու քո ասածին հավատո՞ւմ ես։ Այսինքն՝ քեզ ի՞նչ է թվում՝ ալավերդցիք թասիբ չունեն, նամուս չունեն, մարդու իրականացրած աշխատանքը չեն գնահատում»։
ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ձերբակալելու նոր փորձ է ձեռնարկել: Այդ մասին ասվում է ռուսական НТВ-ի անդրադարձում:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի կարծիքով՝ Հայաստանի հիմնական խնդիրն այս տարիների ընթացքում այն էր, որ իշխանության տարանջատում չի եղել։
Կրեմլն ի գիտություն է ընդունել Վրաստանի նախագահի ընտրություններում Սալոմե Զուրաբիշվիլիի հաղթանակի վերաբերյալ տեղեկատվությունը, բայց այդ հարցը չի մեկնաբանում մինչեւ ՌԴ-ի հետ երկկողմ կապերի նկատմամբ Թբիլիսիի տրամադրվածության հստակեցումը:
Այսօր Վարդենիսում նախընտրական հանրահավաքի ժամանակ քաղաքացիներից մեկը «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց օրեր առաջ կորած զինծառայողի մասին։
Նոյեմբերի 27-ից 29-ը ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության հրամանատարական պատրաստության բաժնի պետ, գնդապետ Ս. Գևորգյանի գլխավորությամբ Արմավիրում տեղակայված զորամասերից մեկում անցկացվում են հրաձգային ջոկերի հրամանատարների ավարտական քննություններ:
ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր Վարդենիսում հայտարարեց, որ անհրաժեշտության դեպքում վարչապետի կոչով ամբողջ ազգը ոտքի կկանգնի երկրի պաշտպանության համար։ Ըստ նրա՝ կա բարձր վստահություն պաշտպանության նախարարության, ազգային անվտանգության ու ոստիկանության հանդեպ, որը կարևոր է՝ ՀՀ անվտանգության տեսանկյունից, սակայն այն պետք է բարելավվի և դա թույ կտա տնտեսական հեղափոխությունը։
Էկվադորի դատախազությունը հայտնել է երկրի արեւմուտքի Մանաբիի նահանգում 2,5 տոննա կոկաինի առգրավման մասին:
Շվեդիայի խորհրդարանում՝ նոյեմբերի 27-ին «Հայոց ցեղասպանությունը և սկանդինավյան արձագանքը» վերնագրով ցուցադրություն է բացվել:
Ուզբեկստանը դարձել է ԱՊՀ-ի մասնակից պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) անդամ: Համապատասխան կոնվենցիային միանալու մասին փաստաթուղթը նոյեմբերի 29-ին ԱՊՀ-ի ՄԽՎ-ի խորհրդի՝ Սանկտ Պետերբուրգում ընթացող նիստում ստորագրել է Ուզբեկստանի Սենատի նախագահ Նիգմատիլա Յուլդաշեւը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Լիդիան Արմենիա» ընկերությունը ժամանակավոր մուտքի հնարավորություն է ստացել Ամուլսարի ոսկու հանքավայրի տարածք՝ տեխնոլոգիական եւ շարժական սարքավորումները ձմեռային շրջանին նախապատրաստելու և կոնսերվացնելու համար:
ՄԵՆՔ դաշինքի առաջնորդներն այսօր նախընտրական քարոզարշավ են իրականացնում Լոռու մարզում՝ Սպիտակ, Վանաձոր և Ստեփանավան քաղաքներում։
Ընդունելությանը մասնակցող ոստիկանության ծառայողները, որոնք հենց աչքի էին ընկել պարտաճանաչ, բարեխիղճ ու սրտացավ ծառայությամբ, ներկայացվել էին առաջխաղացման: Կրտսեր խմբից միջին խմբի անցնելու դեպքում ոստիկանության պետի հրամանով նրանք նաև առաջին սպայական ուսադիրներն են կրելու:
Բոլոր քվեաթերթիկների հաշվման արդյունքներով, որոնք տրվել են նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին հավաքել է ձայների 59,52 տոկոսը:
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Ջոն Քերին խոստացել է մտածել 2020 թվականին երկրում նախագահի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու շուրջ:
Հայաստանի շախմատի պատանիների թիմը շարունակում է ելույթները համաշխարհային Օլիմպիադայում:
Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով հաղթել է Սալոմե Զուրաբիշվիլին՝ հավաքելով ձայների 59.52 տոկոսը:
Բռնցքամարտի Հայաստանի տղամարդկանց մեծահասակների թիմը կշարունակի մարզել Դավիթ Թորոսյանը:
Հայաստանի Հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպությունը հայտարարել է «Եթե մտահոգ ես…» թեմատիկայով պաստառների մրցույթ, որի գլխավոր մրցանակը լինելու է ճաշ՝ ՀՀԿ համապետական ցուցակի առաջին երեք թեկնածուների հետ։
Կառավարությունն ընդունեց «Մեծամորէներգոատոմ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում ընկերության լուծարման մասին որոշմանը կողմ քվեարկելու մասին որոշում:
ՀՀ կառավարությունը ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացողների շրջանում ծայրահեղ աղքատությունը հաղթահարելու նպատակով բարձրացնում է նպաստների չափերը:
Կառավարությունը 8,2 մլն դրամ կհատկացնի Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը՝ դեկտեմբերի 13-16-ը Երևանում կայանալիք վոլեյբոլի մինչև 15 տարեկան պատանիների արևելաեվրոպական երկրների առաջնության անցկացման նպատակով:
Կառավարությունն ավելի քան 480 մլն դրամ հատկացրեց Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին՝ 2018 թ. տարերային աղետների հետևանքով պատճառված վնասների մասնակի փոխհատուցում տրամադրելու նպատակով:
Ի կատարումն ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի՝ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` քվեարկության օրվանից առաջ 10-րդ օրը լիազոր մարմինը հրապարակում է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների և հաշվառում չունեցող ընտրողների թիվը:
Սաուդյան Արաբիան կարեւոր դեր է խաղում ԱՄՆ-ի եւ Մերձավոր Արեւելքի անվտանգության ապահովման գործում, դա անհրաժեշտ է հաշվի առնել Ստամբուլում սաուդացի լրագրող Ջամալ Խաշկոջիի սպանության համար թագավորության իշխանությունների պատասխանատվությունը որոշելիս:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանն այսօր Չարենցավանում հայտարարեց, որ երբևէ սուտ, անիրականանալի խոստում չեն տվել. «Չարենցավանը շատ եմ նմանեցնում Վանաձոր քաղաքին, որովհետև ժամանակին եղել է Հայաստանի արդյունաբերական քաղաքներից մեկը։ Վանաձորում եղել է քիմիական արդյունաբերություն, ձեր մոտ՝ այլ, և ԽՍՀՄ փլուզումից հետո մարդիկ գործազուրկ են դարձել։ Հիմա մարդիկ մեզ ասում են՝ եթե գործարաններ բացեք, եթե գորխարանները վերագործարկվեն…