Բաժիններ՝

Էրիքսենը՝ Մոդրիչի փոխարեն. «Տոտենհեմը» պահանջում է 250 մլն եվրո

«Տոտենհեմի» կիսապաշտպան Քրիստիան Էրիքսենը Մադրիդի «Ռեալի» հետաքրքրությունների շրջանակում է:

Marca-ն հաղորդում է, որ արքայական ակումբը 26-ամյա դանիացուն համարում է Մոդրիչի լավագույն փոխարինողը: Հիշեցնենք, որ Մոդրիչը սեպտեմբերին դարձավ 33 տարեկան:

Սակայն, անգլիական ակումբը Էրիքսենի համար պահանջում է առնվազն 250 մլն եվրո: Մադրիդյան ակումբը այժմ պատրաստ չէ վճարել այդքան գումար:

«Տոտենհեմի» կիսապաշտպանը պայմանագիր է կնքել մինչև 2020 թվականը: Ֆուտբոլիստի հրաժարագնի մասին տվյալները հստակ չեն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս