Բաժիններ՝

Մահացել է Ինդիանա Ջոնսի մասին ֆիլմի սցենարի համահեղինակ Գլորիա Կացը. The Hollywood Reporter

76 տարեկան հասակում Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում վախճանվել է ամերիկացի սցենարիստ Գլորիա Կացը, որը երկար ժամանակ պայքարում էր քաղցկեղի դեմ: Այդ մասին նոյեմբերի 28-ի երեկոյան հայտնել է The Hollywood Reporter հանդեսը՝ վկայակոչելով նրա ամուսնուն՝ Ուիլարդ Հայքին։

Հրատարակության տվյալներով՝ մահը վրա է հասել նոյեմբերի 25-ին: Կացը ամուսնու հետ միասին «Ինդիանա Ջոնսը եւ Ճակատագրի տաճարը» (1984 թ.) եւ «Ամերիկացի գրաֆիտիներ» (1973 թ.) ֆիլմերի սցենարների համահեղինակն է. վերջինս «Օսկար» մրցանակի անվանակարգ է ստացել «Լավագույն ադապտացված սցենար» կատեգորիայում: Ինչպես նշում է The Hollywood Reporter-ը, Կացը նաեւ որպես սցենարիստ-խորհրդատու աշխատել է «Աստղային պատերազմներ» ֆիլմերում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս