Բաժիններ՝

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է hղել Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Սալոմե Զուրաբիշվիլիին Վրաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ՝ մաղթելով աշխատանքային նվաճումներ ու հաջողություններ՝ ի շահ Վրաստանի բարեկամ ժողովրդի:

«Լիահույս եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ հայ-վրացական բարեկամական ջերմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ ու հարստանալ բոլոր բնագավառներում՝ արձանագրելով երկու ժողովուրդների միջև փոխգործակցության որակական նոր մակարդակի բարձրացման համար դրական դինամիկա»,- ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ասված է Հանրապետության նախագահի շնորհավորական ուղերձում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս