«Ռոբերտ Քոչարյանի կալանքի միջնորդություն ներկայացվել է, որ ստիպեն անձանց ցուցմունք տալ». Հայկ Ալումյան. Aravot.am

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքն այսօր էլ վերաքննիչ դատարանը չհասցրեց քննել:

Այսօր պաշտպանները մի շարք միջնորդություններ են ներկայացրել: Իսկ կալանքի վերաբերյալ բողոքի քննությունը հետաձգվել է մինչեւ դեկտեմբերի 3–ը։

Aravot.am-ի հաղորդմամբ՝ այսօր նիստից հետո Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը լրագրողներին ասաց, որ դեկտեմբերի 1–ին Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ մամուլի հրապարկման մասին դատարանում հայտարարություն է արել, խնդրել, որ նախագահող դատավորը մեկնաբանի, սակայն, դատարանը չի արձագանքել:

Այսօրվա նիստին էլ է ՀՀ գլխավոր դատախազը մասնակցել: Հայկ Ալումյանի խոսքով, ԱԱԾ պետի ու ՀՔԾ պետի գաղտնալսված հեռախոսազրույցից ակնհայտ է դառնում, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքի միջնորդությունը ներկայացվել է ոչ թե օրենքով նախատեսված նպատակներով, այլ՝ ստիպեն անձանց ցուցմունք տալ. «Ուղիղ ասվում է այդ խոսակցությունում, այդ միջնորդությունը օրինական նպատակ չի հետապնդել»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս