Բաժիններ՝

ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Սասնա ծռեր»-ի և ՀՀԿ-ի մի քանի թեկնածուների գրանցումները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուժը կորցրած ճանաչեց «Սասնա ծռեր» և Հանրապետական կուսակցությունների ցուցակներով առաջադրված մի շարք պատգամավորների գրանցումները՝ հիմք ընդունելով նրանց ինքնաբացարկի դիմումները: Համապատասխան որոշումները ԿԸՀ-ն ընդունեց նոյեմբերի 29-ի արտահերթ նիստում:

Ինքնաբացարկի դիմում էին ներկայացրել «Սասնա ծռեր» կուսակցության նախընտրական ցուցակում ներառված թեկնածուներ Ռազմիկ Էվոյանը,Վարդան Վարդանյանը, Վարդան Խալաթյանը, Վաղարշակ Գասպարյանը: Նրանց դիմումները վավերացված չէին նոտարական կարգով: Ռազմիկ Էվոյանի և Վարդան Վարդանյանի դիմումներն ընդունվեցին քվեարկությամբ՝ 7 կողմ ձայներով: Նրանց գրանցումը համարվեց ուժը կորցրած:

Նույն կուսակցության ընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Ռոբերտ Գրիգորյանը, Վաղարշակ Գասպարյանը չներկայացան նիստին: Նրանց ինքնաբացարկի դիումները կքննարկվի ԿԸՀ հաջորդ նիստում: «Սասնա ծռեր» կուսակցության ցուցակով թեկնածու առաջադրված Դավիթ Հովսեփյանի ինքնաբացարկի մասին դիմումը հաստատված էր նոտարական կարգով: Քվեարկությամբ նրա գրանցումը ևս ուժը կորցրած ճանաչվեց:

ՀՀԿ-ի նախընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Հերմինե Նաղդալյանը ևս ինքնաբացարկի դիմում էր ներկայացել՝ նոտարական վավերացմամբ: Քվեարկության Նաղդալյանի գրանցումը ևս ճանաչվեց ուժը կորցրած: Նույն կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Աշխեն Հակոբյանի ինքնաբացարկի դիմումը ևս ընդունվեց:

«Ազգային առաջընթաց» կուսակցությունից ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել Կարինե Բաղդասարյանը, սակայն նա չներկայացավ նիստին: Նրա ինքնաբացարկի դիմումը կքննարկվի ԿԸՀ հաջորդ նիստում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս