Բաժիններ՝

Դեսպան Հրաչյա Փոլադյանը հավատարմագրերի պատճենները հանձնել է Իրաքի արտաքին գործերի նախարարին

Նոյեմբերի 29-ին Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Հրաչյա Փոլադյանը հավատարմագրերի պատճենները հանձնեց Իրաքի արտաքին գործերի նախարար Մուհամեդ Ալի ալ–Հաքիմին (Mr. Mohamed A. Alhakim)։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, շնորհավորելով Հրաչյա Փոլադյանին Իրաքում դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ՝ Մուհամեդ ալ–Հաքիմը գոհունակությամբ նշեց երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկան և վստահություն հայտնեց, որ դեսպանը նոր շունչ կհաղորդի հարաբերությունների հետագա զարգացմանը:

Դեսպան Փոլադյանը հավաստիացրեց, որ իր պաշտոնավարման ընթացքում ջանք չի խնայի երկու բարեկամ երկրների միջև առկա ջերմ հարաբերություններն ամրապնդելու և զարգացնելու ուղղությամբ` առավել խորացնելով կապերը բոլոր բնագավառներում, ինչպես նաև ներդնելով առավելագույն ջանքերը Հայաստանի և Իրաքի համագործակցության օրակարգն առավել ընդլայնելու նպատակով:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն ի թիվս այլ հարցերի անդրադարձան փոխգործակցության հեռանկարներին՝ առանձնապես կարևորելով ներդրումային ծրագրերի իրականացումը, առևտրատնտեսական, գործարար կապերի խթանումը, զբոսաշրջության ոլորտում համագործակցության հետագա խորացումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս