«Գործողությունը, որ այսօր տեղի էր ունենում, ընթացքում փորձում էի վերնագրել, արդյունքում հանգեցի շատ թե քիչ հաջող հետևյալ վերնագրին՝ «Սահմանադրական հայբուդուր». Արար 1»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների վերաբերյալ հարցի քննարկման ժամանակ:
Դամասկոսի Արեւելյան Գութա արվարձանում մարտերը եւ այս շրջանից Սիրիայի մայրաքաղաքի գնդակոծումները շարունակվում են, դա խոչընդոտում է հումանիտար օգնությունը տեղ հասցնելուն եւ հիվանդների ու վիրավորների տարհանմանը:
Փետրվարի 27-ին, ժամը 14:54-ին ահազանգ է ստացվել, որ միջին տարիքի տղամարդը անցել է Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի բազրիքից այն կողմ և սպառնում է ինքնասպան լինել:
ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ Դատական բարձրագույն խորհրդի ձևավորումը դատական իշխանության բարեփոխումների վերջն է.
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հերքում է, որ «Ելք» դաշինքում թեժ բանավեճ է եղել Նիկոլ Փաշինյանի հայտարարության հետ կապված, և անգամ Սասուն Միքայելյանը փորձել է հարվածել Փաշինյանին:
Դավթաշենի կամրջից փետրվարի 15-ին դստեր հետ ինքնասպանություն գործած մոր նկատմամբ նշանակվել է հետմահու դատահոգեբանական փորձաքննություն։
«Մենք ունենք այսքան լավ իրավաբաններ, այսքան լավ մասնագետներ, գիտնականներ, որոնք նաև լուրջ պաշտոններ են զբաղեցրել, ունեն բավականին մեծ փորձառություն, այս ամենով հանդերձ՝ ունենք չկայացած, հանրության կողմից չընդունված, բոլոր միջազգային կառույցների կողմից կասկածի տակ դրվող դատական համակարգ»:
Եղանակը շարունակում է տհաճ անակնկալներ մատուցել իտալացիներին. ձնատեղումից հետո, որը փետրվարի 26-ին գործնականում ամբողջովին կաթվածահար էր արել Հռոմի կյանքը, փետրվարի 27-ի առավոտյան ձյուն է տեղացել էլ ավելի հարավում՝ Նեապոլում։
«Պարոն Նիկոյանը, ես կարծում եմ՝ շատ ոչ կոռեկտ հայտարարություն է արել: «Ելքի» առաջնորդներն ամեն ինչ արել են, անում են և կանեն Մարտի 1-ի բացահայտման համար: Մեր նախագիծը նաև դրան է միտված»:
Ընդդիմադիր «Սիրիական ազատ բանակը» (ՍԱԲ) հայտարարել է15 օրվա ընթացքում ՄԱԿ-ի հսկողության ներքո Արեւելյան Գութայից ահաբեկչական խմբավորումների զինյալներին դուրս բերելու պատրաստակամության մասին:
«Մենք գիտեինք, որ սա այդպես պետք է լինի: Մենք վաղուց ասում էինք, որ նման հարցերը պետք է նախապես համաձայնեցված բերվեն օրակարգ: Եթե համաձայնությունը տեղի չի ունենում նախապես, պարտադրել ինչ-որ պրոցես սեփական սեպարատ գործողություններով՝ անհեռանկար գործ է»:
Փետրվարի 27-ի ցերեկը, 28-ին, մարտի 1-ին, 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այսօր ԱԺ-ում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուներին հարց ուղղեց Սերժ Սարգսյանի պաշտոնավարման վերաբերյալ նրա արած հայտնի հայտարարության վերաբերյալ:
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և որոնողական միջոցառումների արդյունքում փետրվարի 27-ին Սևանա լճում հայտնաբերվել է փետրվարի 13-ից որպես անհետ կորած որոնվող, 1963 թ. ծնված Տիգրան Հակոբյանի դիակը:
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն «օդից վերցված լուրեր» է համարում շրջանառվող տեղեկությունները, թե դաշնակցականների տունը կռիվ է ընկել` ապագա փոխվարչապետի աթոռի պատճառով, և «զմիմյանս անտիդաշնակցում» են Աղվան Վարդանյանն ու Դավիթ Լոքյանը:
Դատական բարձրագույն խորհրդի` իշխանական կոալիցիայի 5-րդ թեկնածու Սերգեյ Մեղրյանից այսօր խորհրդարանում «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը հետաքրքրվեց, թե Գևորգ Սաֆարյանը, Անդրիաս Ղուկասյանը, Ժիրայր Սէֆիլյանը, Շանթը և ընկերները, Հայկ Կյուրեղյանը քաղբանտարկյալնե՞ր են:
Լեհաստանում անցած մեկ օրում ցրտից հինգ մարդ է մահացել:
Հայաստանյան շուկայում խաղալիքների անվտանգությունն այսօր ամենասուր եւ կարեւոր խնդիրներից մեկն է, եւ հատկանշական է, որ այն նաեւ ՇՎՏՄ-ում ՀԿ-ների հետ քննարկման հիմնական հարցը դարձավ։
Եվրամիությունը հավանություն է տվել հանրակցությունում միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարելու համար լրացուցիչ 3,7 մլրդ եվրո հատկացնելու որոշմանը:
Ադրբեջանի սահմանապահները կանխել են Կասպից ծովով երկիր թմրանյութեր տեղափոխելու հերթական փորձը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ միջոցառումների արդյունքում բացահայտվել է 43-ամյա վարորդի նկատմամբ կատարած ավազակային հարձակումը. առաջադրվել է մեղադրանք:
Փետրվարի 26-ին ՃՈ ՃՊԾ սպայական վաշտի առաջին ջոկի տեսուչ Մ.Մ-ն զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ նույն օրը ժամը 11:20-ի սահմաններում, Մարտունի քաղաքի Ազատամարտիկների փողոցում ծառայություն իրականացնելիս կանգնեցրել է երթևեկության կանոնների խախտում կատարած, ՀՀ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ՝ 1991թ. ծնված Ն.Գ-ին պատկանող «Մերսեդես-Բենց» ավտոմեքենան:
ԱԺ «Հանրապետական» և ՀՅԴ խմբակցությունները Բարձրագույն դատական խորհրդի չորրորդ անդամի թեկնածու են առաջադրում Հայկ Հովհաննիսյանին:
Երեկ` փետրվարի 26-ի երեկոյան ժամերին, ադրբեջանական զինուժը կրակ է բացել Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի պաշտպանական դիրքերի ուղղությամբ:
Դատական բարձրագույն խորհրդի իշխանական կոալիցիայի հաջորդ անդամից` Լիպարիտ Մելիքջանյանից, այսօր խորհրդարանում «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը հետաքրքրվեց՝ Գևորգ Սաֆարյանը, Անդրիաս Ղուկասյանը, Ժիրայր Սէֆիլյանը, Շանթը և ընկերները, Հայկ Կյուրեղյանը քաղբանտարկյալնե՞ր են, թե՞ ոչ։
Թայվանի վարչապետ Լայ Ցինդեն կղզու բնակիչներին հորդորել է հանգստություն պահպանել եւ խուճապի չմատնվել այն բանից հետո, երբ զուգարանի թղթի գների մոտալուտ բարձրացման վերաբերյալ հաղորդումները դրա աժիոտաժային պահանջարկ են առաջացրել սուպերմարկետներում:
Այսօր՝ փետրվարի 27-ն, «Օրինաց երկիր» կուսակցության գրասենյակում ՀՀ Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հանդիպել է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի և փոխնախագահներ՝ Հեղինե Բիշարյանի ու Մհեր Շահգելդյանի հետ:
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը «լրտեսություն իրականացնելու» մեջ մեղադրվող անձանց մի մասի գործերն ուղարկել է դատարան:
Այսուհետ «Դյուցազնագրքի» էջերը հարստացել են եւս մեկ հերոսի՝ սեւանցի ծանրամարտիկ, եռամարտի չեմպիոն Վարազդատ Հակոբյանի անունով: