«Մենք այսօր Գագիկ Հարությունյանից իմացանք, որ ՀՀ-ում նախագահական ընտրությունները երբեք չեն կեղծվել». Նիկոլ Փաշինյան

«Գործողությունը, որ այսօր տեղի էր ունենում, ընթացքում փորձում էի վերնագրել, արդյունքում հանգեցի շատ թե քիչ հաջող հետևյալ վերնագրին՝ «Սահմանադրական հայբուդուր». Արար 1»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների վերաբերյալ հարցի քննարկման ժամանակ:

Նա հայտարարեց, որ իր հնչեցրած հարցերով ինքն այսօր ուզում էր ճշտել Բարձրագույն դատական խորհրդի անդամների հարաբերությունը ճշմարտության հետ:

«ՀՀ արդարադատության խնդիրը ճշմարտության հետ հարաբերության մեջ է: Մեր դատական համակարգը սուտը սպասարկող, ճշմարտությունը կոծկող դատական համակարգ է: Մենք այսօր Գագիկ Հարությունյանից իմացանք, որ ՀՀ-ում նախագահական ընտրությունները երբեք չեն կեղծվել: Ինքը չգիտի՝ ՀՀ-ում քաղբանտարկյալներ եղե՞լ են, թե՞ ոչ:

Գևորգ Դանիելյանը եղել է այն Արդարադատության նախարարը, որի նախարարության պայմաններում ՀՀ բանտերը լիքն են եղել քաղբանտարկյալներով, որոնց հասցեական հետապնդումների են ենթարկել: Բա մի հատ գիտական հոդվածները կարդացեք, ոսկի ուլունքները շարած են, ի՞նչ կապ ունի, որ Արդարադատության նախարար է եղել:

Ասում եմ՝ Սերժ Սարգսյանը  պաշտոնապես հայտարարել է, որ վարչապետի թեկնածու չի առաջադրվելու, դա արդյոք նշանակո՞ւմ է, որ ինքը վարչապետի պաշտոն չի զբաղեցնելու, ասում է՝ ես այդ հարցին չեմ պատասխանելու»,- հայտարարեց Ն. Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս