Լեհաստանում ցրտից հինգ մարդ է մահացել
Լեհաստանում անցած մեկ օրում ցրտից հինգ մարդ է մահացել: Այդ մասին հայտնել է Անվտանգության կառավարական կենտրոնը: Դրան նախորդած օրը հաղորդվել էր ցրտից երկու մահացածների մասին:
Ընդամենը, կենտրոնի տվյալներով, անցյալ տարվա նոյեմբերի 1-ից ցրտահարվելու պատճառով 53 մարդ է մահացել: Սաստիկ ցրտերի կապակցությամբ Օդերեւութաբանության եւ ջրային տնտեսության ինստիտուտը փետրվարի 26-ին հանդես է եկել առաջին աստիճանի նախազգուշացմամբ: Նախազգուշացումը վերաբերում է երկրի ամբողջ տարածքին, բացառությամբ մի քանի տարածաշրջանների, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: