«Պարոն Նիկոյանը շատ ոչ կոռեկտ հայտարարություն է արել». Էդմոն Մարուքյան

«Պարոն Նիկոյանը, ես կարծում եմ՝ շատ ոչ կոռեկտ հայտարարություն է արել: «Ելքի» առաջնորդներն ամեն ինչ արել են, անում են և կանեն Մարտի 1-ի բացահայտման համար: Մեր նախագիծը նաև դրան է միտված»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը` հակադարձելով ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանին, որն ասել էր, թե «Ելքի» առաջնորդները չեն ուզում, որպեսզի Մարտի 1-ը բացահայտվի:

Ըստ նրա` 5-րդ գումարման ԱԺ-ում Մարտի 1-ի մասին ՀԱԿ խմբակցության կողմից ներկայացված բոլոր նախաձեռնություններին ինքը և Նիկոլ Փաշինյանը մշտապես կողմ են քվեարկել: Նիկոյանի մեղադրանքը Մարուքյանը որպես «մեղադրանք` մեղադրանքի դեմ» որակեց:

«Եթե դուք հետևել եք մեր ելույթներին, մենք ասում էինք՝ իշխանությունները չեն ուզում, որ բացահայտվի: Ավելին, քանի դեռ այս իշխանություններն են, չի էլ բացահայտվելու: Եվ այս քննարկմանն ի պատասխան՝ իրենք ասում են՝ չէ, դուք չեք ուզում, որ բացահայտվի: Դա շատ պարզունակ է»,- ասաց Է.Մարուքյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս