
Քաղաքացին ծեծել է ոստիկանին, հարվածել է որովայնին ու ճանկռել

Փետրվարի 26-ին ՃՈ ՃՊԾ սպայական վաշտի առաջին ջոկի տեսուչ Մ.Մ-ն զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ նույն օրը ժամը 11:20-ի սահմաններում, Մարտունի քաղաքի Ազատամարտիկների փողոցում ծառայություն իրականացնելիս կանգնեցրել է երթևեկության կանոնների խախտում կատարած, ՀՀ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ՝ 1991թ. ծնված Ն.Գ-ին պատկանող «Մերսեդես-Բենց» ավտոմեքենան, ինչի ընթացքում պարզվել է, որ ավտոմեքենայի բեռնախցիկում առկա է առանց համապատասխան փաստաթղթերի «Սիգ» տեսակի ձուկ:
Օրինականությունը ստուգելու նպատակով ավտոմեքենան տեղափոխել է ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի տուգանային հրապարակ, սակայն շենքի մոտակայքում նրանց է մոտեցել Մարտունի քաղաքի բնակիչ՝ 1982թ. ծնված Վ.Հ-ն և վիճաբանության մեջ մտնելով իր հետ, ոտքով մեկ անգամ հարվածել որովայնին ու ճանկռել աջ ձեռքի դաստակը:
Դեպքի վայր ներկայացած օպերատիվ խումբը ավտոմեքենայի բեռնախցիկից զննությամբ վերցրել է 250 հատ թարմ և 143 հատ ապխտած ձուկ: