
Ինչ եղանակ է սպասվում գարնան առաջիկն օրերին

Հանրապետության տարածքում`
Փետրվարի 27-ի ցերեկը, 28-ին, մարտի 1-ին, 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 2-ի գիշերը և օրվա առաջին կեսին շրջանների զգալի մասում, ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, մարտի 1-2-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 2-ին, 3-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով, 3-ի ցերեկը, 4-ին նույնքան կբարձրանա:
Երևան քաղաքում`
Փետրվարի 27-ի ցերեկը, 28-ին, մարտի 1-ին, 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 2-ի գիշերը և օրվա առաջին կեսին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, գիշերը քաղաքի բարձրադիր հատվածներում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով:
Երևան քաղաքի փետրվարի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 17.00C (2001 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -10.70C (1992 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 2.00C