2017 թ. դեկտեմբերի 6-ին, ժամը 17.50-ին, ոստիկանության Մուշի բաժնում 1973 թ. ծնված Ալինա Ա.-ն հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 14.40-ի սահմաններում, դիմակավորված երկու անձ մուտքի դուռը թակելով մտել են իր բնակարան, կպչուն ժապավենով կապել իր ձեռքերը և ոտքերը, դանակի սպառնալիքով պահանջել են գումար, հետո բնակարանից հափշտակելով տարբեր տեսակի ոսկյա զարդեր, բիժուտերիա, մուշտակ և 60.000 դրամ` դիմել են փախուստի` պատճառելով 2.000.000 դրամի վնաս:
Աշխատանքային այցով Ժնևում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ, Ժնևի գրասենյակի գլխավոր տնօրեն Մայքլ Մյոլլերին:
Քըրք Քըրքորյանին նվիրված «Խաղացողը» կենսագրական գրքի հեղինակ Ուիլիամ Ս. Ռեմփելը ծավալուն հոդված է հրապարակել ամերիկյան Fortune հանրահայտ պարբերականում, որտեղ զուգահեռներ է տարել Քըրք Քըրքորյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կերպարների միջև՝ պատմելով նրանց հարաբերությունների մասին։
Այսօր Ազգային ժողովում Բարձրագույն դատական խորհրդի անդամի առաջին պաշտոնում ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը՝ ձայների կողմ՝ 96, դեմ՝ 2 հարաբերակցությամբ:
Նիգերիայի եւ Կամերունի կառավարական ուժերը համատեղ հատուկ գործողության ընթացքում ազատել են «Բոկո հարամ» ծայրահեղական խմբավորման 1130 պատանդների, որոնց պահում էին Նիգերիայի հյուսիս-արեւելքում:
ՀՀԿ-ական պատգամավոր Հրայր Թովմասյանը վստահ է, որ Հայաստանում կան փայլուն, միջազգային մակարդակի դատավորներ, որոնք գիտեն լեզուներ, տիրապետում են միջազգային իրավունքին, եվրոպական ստանդարտներին, իսկ կրթական համակարգում փոփոխությունները, դատավորների ընտրության համակարգի փոփոխությունները շատ արագ արդյունքները կտան:
«Ինչո՞ւ չպետք է Գագիկ Հարությունյանը հույս ներշնչի: Մարդը երկար տարիներ աշխատել է, պրոֆեսիոնալ է, վատ համբավ չունի հասարակության մեջ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանը։
ՀՀ մշակույթի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ փետրվարի 28-ին, 81 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը:
«Քննարկումները շարունակվում են, և դրանց արդյունքում կլինեն որոշումներ: Դուք գիտեք, որ արդեն մարտի 5-ին նշանակված ա հանդիպում քաղաքացիական ակտիվիստների հետ: Էդ քննարկումների արդյունքում էլ ես, իհարկե, ասել եմ և ասում եմ, որ պատրաստ եմ իմ անելիքն անել Ազատության հրապարակում: Եվ հույս ունեմ, որ այս թեմայի շուրջ մենք «Ելք» դաշինքում կունենանք կոնսենսուս, համաձայնություն և շատ կոնկրետ գործողություններով կանենք էն, ինչ պարտավոր ենք»:
2020 թականի Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի եւ Պարալիմպիական խաղերի պաշտոնական թալիսմաններ են ընտրվել ճապոնական անիմի ոճով պատրաստված ֆիգուրները՝ համապատասխանաբար կապույտ եւ վարդագույն վանդակավոր նախշով:
Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի կանոնավոր համատեղ զորավարժությունների անցկացման պրակտիկան կվերսկսվի 2018 թվականի ապրիլին:
ԿԺԴՀ-ի ԱԳ նախարարության Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի ղեկավար Ցոյ Սոն Հին նշանակվել է արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնում:
Այսօր ԱԺ-ում «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը մեղադրեց Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանին, որ իրենց ներկայացրած թվերն իրականության հետ կապ չունեն:
«Խառնվել են իրար միայն այն պատճառով, որ առաջին անգամ բարձրաձայնել եմ: Էնպես չի, որ սա նորություն է: Ես վեց տարի անում եմ էս ծրագիրը։ Հատկապես վերջին երկու տարիներին բանակի հետ կապված շատ նախագծեր են եղել: Չգիտեմ՝ ինչու են էսպես խառնվել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանը:
Փետրվարի 27-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Արարատի մարզի Դալար-Այգեստան ճանապարհի 2-րդ կմ-ին «ՎԱԶ 21703» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶ-52» մակնիշի ավտոմեքենայի:
Նախագահ Սահակյանը ծաղիկներ է դրել Սումգայիթի ջարդերի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Չինաստանի իշխանությունները Սիրիային 5,4 հազար տոննա բրինձ են տրամադրել որպես պարենային մարդասիրական օգնություն:
Կյանքից հեռացել է ռեժիսոր, սցենարիստ Ալբերտ Մկրտչյանը։ Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնից:
Սաուդյան Արաբիայում բարենորոգումներն անհրաժեշտ են երկրի զարգացման եւ այնպիսի պետությունների դեմ պայքարելու համար, ինչպիսին Իրանն է:
Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության ժամանակ ԱԺ «Ելք» խմբակցությունը Գագիկ Հարությունյանին և Գևորգ Դանիելյանին դեմ է քվեարկելու, իսկ մյուսների դեպքում քվեարկությունն ազատ է եղել:
«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Վերջերս վրացական ռուսալեզու կայքերից մեկում աչքովս ընկավ մի հրապարակում, որի վերնագիրն էր՝ «Ամերիկացի հետախույզները դիվանագետների անվան տակ բարեխղճորեն իրենց աշխատանքն են կատարում Վրաստանում եւ Հայաստանում»:
Գրպանահատը դեպքից ժամեր անց բերման ենթարկվեց ոստիկանություն։
Աֆղանստանը հանդես է գալիս «Թալիբան» արմատական շարժման հետ խաղաղ երկխոսություն վարելու օգտին, ինչպես նաեւ պատրաստ է այն ճանաչել քաղաքական խումբ:
«Այն, որ մեր երկրում կա տոտալ անվստահություն իշխանության հանդեպ, դա փաստ է, բայց մեր երկրում կան մի քանի կառույցներ, որոնց հանդեպ կա տոտալ անվստահություն, անգամ՝ անսահմանություն»:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը չի կարծում, որ Հայաստանում արդարադատության պակաս կա: Այսօր ԱԺ-ում Բարձրագույն դատական խորհրդի կազմի ընտրությանը մասնակցելուց հետո լրագրողների հարցին, կա՞ արդյոք արդարադատության պակաս, Ա.Բաբլոյանը պատասխանեց. «Չէի ասի, բայց մշտական բարեփոխումներն անհրաժեշտ են»:
Մոնակոյում կյանքի 98-րդ տարում մահացել է բրիտանացի ռեժիսոր Լյուիս Գիլբերտը, որը նկարահանել է բոնդապատումի երեք մասերը
Սիրիայում իրավիճակը շարունակում է մնալ լարված երկու հիմնական ուղղություններով: Թուրքիան շարունակում է ռազմական գործողությունները Աֆրինի շրջանում, իսկ արևելյան Ղութայում շարունակվում են մարտերը կառավարական ուժերի, դաշնակիցների և ընդդիմադիր զինյալների միջև:
Բեռլինում անհայտ անձինք հարձակում են գործել Թուրքիայի դեսպանատան շենքի վրա:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, Օլիմպիական խաղերի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանի համար Կիևի մրցաշարը որակապես գոհացուցիչ էր:
Նախօրեին թունավորմամբ 51-ամյա տղամարդ է հիվանդանոց տեղափոխվել: