Բաժիններ՝

Արևելյան Գութայում մարտերը շարունակվում են. ՄԱԿ

Դամասկոսի Արեւելյան Գութա արվարձանում մարտերը եւ այս շրջանից Սիրիայի մայրաքաղաքի գնդակոծումները շարունակվում են, դա խոչընդոտում է հումանիտար օգնությունը տեղ հասցնելուն եւ հիվանդների ու վիրավորների տարհանմանը:

Այդ մասին փետրվարի 27-ին Ժնեում կայացած ճեպազրույցում հայտնել է ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչության պաշտոնական ներկայացուցիչ Յենս Լարկեն։ «Մեր ունեցած հաղորդագրությունների համաձայն, մարտերն այսօր առավոտյան շարունակվել են: Շարունակվում են նաեւ Դամասկոսի գնդակոծումները Արեւելյան Գութայից»,-նշել է նա, հավելելով, որ այդ տեղեկություններն ստացվել են իր գերատեսչության «գործընկերներից», որոնց հետ այն վաղուց է աշխատում: Լարկեն ընդգծել է, որ «իրադրության գնահատականը բավականին մռայլ է»:

ՄԱԿ-ը «պատրաստ է անհապաղ հումանիտար ավտոշարասյուներ ուղարկել, ինչպես նաեւ բժշկական նկատառումներով հարյուրավոր մարդկանց տարհանում կազմակերպել, հենց որ պայմանները թույլ տան»: Նրա խոսքով՝ ներկայում այդ պայմանները չկան: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը փետրվարի 24-ին բանաձեւ է ընդունել, որը Սիրիայում հակամարտող կողմերից պահանջում է առնվազն 30 օրով դադարեցնել մարտական գործողությունները բնակչությանը հումանիտար օգնություն ցուցաբերելու համար: Փաստաթուղթը պաշտպանել են Անվտանգության խորհրդի անդամ բոլոր 15 պետությունները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս