«Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը գտնում է, որ Հարի Քեյնը պետք է այլ ակումբ գտնի իր համար, եթե պատրաստվում է տիտղոսներ նվաճել: Տվյալ պահին Վիլաշ-Բոաշն աշխատում է Չինաստանում՝ գլխավորելով «Շանհայ ՍԻՊԳ»-ն:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու՝ գողացված բանկային քարտով գումար կանխիկացնելու փորձ կատարած անձի ինքնությունը։
Փետրվարի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում, զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն, ՊՆ կենտրոնական ապարատի կառույցների հետ անցկացվել են մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքներ:
«Կան դեպքեր, երբ ընկերությունները գալիս են Հայաստան, բայց իրենց սպասումներն ավելի բարձր են լինում՝ շուկայի ծավալների կամ գործընկերոջ տեսանկյունից, քան մենք կարող ենք առաջարկել»։
Հայաստանի դեմոկրատական կուսակցության կենտրոնական գրասենյակում փետրվարի 27-ին տեղի է ունեցել կուսակցության Հանրապետական խորհրդի և Մտավորականների խորհրդի հանդիպումը ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունը և ելույթը Մյունխենի անվտանգության համաժողովին «Եվրասիա խումբ» հետազոտական կազմակերպության հիմնադիր-նախագահ, ամերիկացի քաղաքագետ Յան Բրեմերը կարևոր ու ողջունելի է համարում:
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Իրանի էներգետիկայի նախարար, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ռեզա Արդաքանիանի գլխավորած պատվիրակությանը:
Բացի Մադրիդից, ֆուտբոլիստի համար պայքարում են նաև «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»: Ինչպես հաղորդում է Sky Sport-ը, «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին մտադրված է հեռանալ մյունխենյան ակումբից:
Մարզերում 85 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում:
Ծագումով իտալացի հոլիվուդյան դերասան եւ պրոդյուսեր Դենի դե Վիտոն կստանա Իտալիայի բարձրագույն պետական պարգեւներից մեկը:
Այսօր ԵՊՀ-ում տեղի ունեցավ հանդիպում «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական
Գերմանիայի դաշնային վարչական դատարանն օրինական է համարել խոշոր քաղաքների տարածք դիզելային ավտոմեքենաների մուտքն արգելելու տեղական իշխանությունների որոշումները:
Ֆրանսիայի մայրաքաղաքի տարածաշրջանի մոտավորապես 50 պաշտոնյաներ ամբողջ գիշերը քնելու են փողոցում, սաստիկ ցրտի պայմաններում, որպեսզի ուշադրություն հրավիրեն ցրտից սառչող անօթեւանների վրա:
Այսօր՝ 2018թ. փետրվարի 27-ին, Հայաստանի դեմոկրատական կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ կուսակցության Հանրապետական խորհրդի և Մտավորականների խորհրդի հանդիպումը ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ:
ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը նորմալ է համարում, որ մարդիկ փորձում են իրենց անհրաժեշտ դեղերը գնել և պահեստավորել:
«ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստվում է ուխտադրուժ կերպով տիրանալ ՀՀ-ի վարչապետի պաշտոնին»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Ադրբեջանի զինուժը փետրվարի 26-ի երեկոյան Տավուշի ուղղությամբ կրակ է բացել հայկական դիրքերի և գյուղերի վրա: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Ադրբեջանի իշխանությունները նպատակաուղղված հակահայկական քարոզչություն են իրականացնում, ռադիկալացնում են իրենց հասարակությանը, փորձելով այն միավորել այսպես կոչված թշնամու դեմ պայքարում։
Էդուարդ Շարմազանովի ելույթն ԱԺ հայտատարությունների ժամին. «Մեր երկիրը աստիճանաբար անցում է կատարում դեպի ամբողջական խորհրդարանական համակարգ, որի արդյունքում ավելի է հստակեցվում իշխանության տարանջատումը, ավելանալու է խորհրդարանական վերահսկողությունը և քաղաքական բազմակարծությունը»:
Երևանում անչափահասի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու հերթական դեպքն է գրանցվել:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել հանրապետության սոցիալ-տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ` քննարկելու և ամփոփելու 2017թ. ՀՀ սոցիալ-տնտեսական ոլորտի արդյունքները:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը վստահ է, որ Մարտի 1-ի դեպքերի պատասխանատվությունը բոլորինն է` թե՛ իշխանությանը, թե՛ ընդդիմությանը: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա չհամաձայնեց, որ ներկայիս Հանրապետականը փորձում է Մարտի 1-ի «մեղքը բարդել» ՀՀ նախկին իշխանության վրա:
Թբիլիսիում դիմակավոր հանցագործը կողոպտել է «Լիբերտի բանկի» մասնաճյուղը:
«Հրեշն արեւելքից» ցիկլոնը, որը սաստիկ ցրտեր եւ ձնատեղումներ է բերել Մեծ Բրիտանիա, Լոնդոնում չի զգացվում, բայց երկրում, ըստ տարածաշրջանային ԶԼՄ-ների տվյալների, հարյուրավոր դպրոցներ են փակվել։
Պետական եկամուտների կոմիտեի «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում ներդրված «ՍԱՊԾ թույլտվությունների» համակարգի շնորհիվ ավտոմատացվել է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության վերահսկողության ներքո գտնվող ապրանքների համար տրամադրվող թույլտվությունների ու հավաստագրերի համար դիմում-հայտերի ներկայացման գործընթացը:
ԱԺ «Հանրապետական» խմբակցությունն առաջադրում է Գևորգ Կոստանյանի թեկնածությունը Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի բնակչուհու նկատմամբ կատարված ավազակային հարձակման դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
Փետրվարի 26-ին ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությունից նյութեր են ստացվել ոստիկանության Շահումյանի շրջանային բաժին այն մասին, որ ս.թ. հունվարի 11-ին ՀՀ Եղվարդ քաղաքի բնակիչ՝ 1963թ. ծնված Գ.Ե-ն, վարելով «ԿԱՄԱԶ-53122» նավթատար ավտոմեքենան, Մարտակերտ-Վարդենիս ավտոճանապարհի 75-րդ կիլոմետրին վթարի է ենթարկվել։
«ՀՅԴ-ն ընտրություններին գնաց «Նոր սկիզբ, արդար Հայաստան» կարգախոսով։ Մենք նոր սկիզբը դրել ենք, դա այս նոր համակարգն է, բայց արդար Հայաստան դեռ չունենք»,- այսօր ԱԺ-ում այս մասին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ ընդգծելով, որ իրենց ակնկալիքը Բարձրագույն դատական խորհրդից հենց դա է լինելու։
Պրահայի քաղաքային դատարանը փետրվարի 27-ին ազատ է արձակել Թուրքիայի պահանջով փետրվարի լույս 25-ի գիշերը Չեխիայի մայրաքաղաքում ձերբակալված՝ քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցության նախկին համանախագահ Սալեհ Մուսլիմին: