
Տավուշում ադրբեջանական զինուժը կրակ է բացել դիրքերի ու գյուղերի ուղղությամբ. նշանակալի վնասներ չեն եղել. tert.am

Երեկ` փետրվարի 26-ի երեկոյան ժամերին, ադրբեջանական զինուժը կրակ է բացել Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի պաշտպանական դիրքերի ուղղությամբ:
Տեղեկությունը Tert.am -ի հետ զրույցում հաստատեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը :
Նրա խոսքով՝ Տավուշի տարածաշրջանում կրակել են հիմնականում դիրքերի ուղղությամբ, մասամբ՝ նաև գյուղերի, բայց որևէ լուրջ հետևանքներ չկան:
«Երեկ երեկոյան ադրբեջանցիները խախտել են հրադադարի ռեժիմը Տավուշի հատվածում, հիմնականում հրաձգային զենքեր են օգտագործել, բայց որևէ նշանակալի կորուստներ, վնասներ չունենք»,- ասաց նա :
Նոյեմբերյանի տարածաշրջանի Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ կրակոցների հետևանքով գյուղը վնասներ չեն կրել:
«15-20 րոպե է տևել, առանձնակի բան չկա, որևէ վնաս չունենք: Ազատ տարածքներում է կպել, շենք-շինություն չունենք վնասված »,- ասաց գյուղապետը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։