Այսօր տեղի է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը:
Մեծ Բրիտանիայի Սասեքս քաղաքում տեղակայված կենդանիների պաշտպանությամբ զբաղվող բրիտանական բարեգործական կազմակերպությունը Հայաստանում վանդակներից ազատել է երկու արջի:
«Հայաստանի կայունությունը կենսական նշանակություն ունի Վրաստանի համար, քանի որ հարևան երկրներ են, ներքաղաքական կայունությունից է կախված նաև ողջ տարածաշրջանի կայունությունը»,- ասաց Մենագարիշվիլին:
Վեց ամիս տևած դադարից հետո Հայաստանի ազգային պատկերասրահի վերանորոգված սրահներն իրենց դռները բացեցին արվեստասերների առաջ:
«Լուսավոր Հայաստան» կուսակցությանն իր առաքելությունն է համարում մարդու բարեկեցիկ և արժանապատիվ կյանքի պայմաններ ստեղծելը:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր և նախագահ Ջեյմս Թրուշարդին, ով արժանացել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակին:
ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունը ձեռնամուխ է եղել Սպիտակ տանը դեմքերի ճանաչման ավտոմատ էլեկտրոնային համակարգի թեստավորմանը, ինչի հաշվին կարող է ուժեղացվել այդ ռեժիմային օբյեկտի պաշտպանությունը:
Նոյեմբերի 29-ին Վճռաբեկ դատարանը բավարարել էր Գլխավոր դատախազի բողոքը և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ կալանքը որպես խափանման միջոց փոխելու մասին միջնորդությունը:
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանը Մարտունի քաղաքում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց, որ «Սասնա ծռերը» կարևորում են այն հանգամանքը, որ պետության քաղաքական համակարգը պետք է ունենա հակակշիռներ, ուստի մեկ ուժի վրա հիմնված համակարգը չի կարող արդյունավետ լինել, որքան էլ այդ համակարգում ներգրավված լինեն լավ մարդիկ։
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ Հայաստանի Հանրապետության և Գերմանական զարգացման բանկի (KfW) միջև այսօր ստորագրվել է «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» ծրագրի վերաբերյալ դրամաշնորհային համաձայնագիրը:
«Եթե ժողովրդի վիճակը վատ է, ես չեմ կարող ինձ լավ զգալ, նման բան չի լինում»,- Մասիսում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԲՀԿ առաջնորդ, ցուցակի առաջին համար Գագիկ Ծառուկյանը։
«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան չի հեռանա ակումբից 2018-19թթ. մրցաշրջանի ավարտին:
Քաղաքական խաղը ձգտում է բևեռացումների և հակադրումների: Դա ոչ թե ինչ-որ մեկի չար ցանկությունից է, այլ խաղի բնույթից է: Ո՛րևէ խաղ ձգտում է հակադրության: Այդ իսկ պատճառով այստեղ բնականից թույլ են «կիսատ» դիրքերը, նույնիսկ, եթե դրանք տրամաբանորեն, բարոյապես կամ որևէ այլ առումով ճիշտ են:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ նոյեմբերի 30-ին՝ ժամը 20:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի է ունեցել Կենդանաբանական այգում ուսումնասիրություններ կատարելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստը:
Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է։
Ըստ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության մասին կոնվենցիայի՝ երկրի կողմից ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում որեւէ տարրի վերաբերյալ հայտի գրանցումը չի ենթադրում այդ տարրի հանդեպ սեփականության իրավունք։
«Ցավալի է տեսնել, որ նախկին շեն Գավառն այս վիճակում է։ Այն երևի հանրապետության ամենաքայքայված վայրերից մեկն է, երբեմնի տարածաշրջանային արդյունաբերական կենտրոնը, որը հայտնվել է այս վիճակում»,- Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում նախընտրական քարոզարշավի ժամանակ նշեց «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանը։
ՀՀ Կառավարության նիստում հաստատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի N 522-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը:
Երևանի կենդանաբանական այգու տնօրինությունը 2019 թվականին նախատեսում է այգու այցելուներին ուրախացնել նոր կենդանիների ցուցադրությամբ և նոր ազատավանդակ կառուցելով:
«Վատ» խոլեստերինի մակարդակի բարձրացումը սպառնում է մի շարք առողջական խնդիրներով: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ խոլեստերինի որոշակի մակարդակը հարկավոր է օրգանիզմում մի շարք գործառույթների համար, սակայն դրա ավելորդ մակարդակը կարող է լուրջ խնդիրների պատճառ դառնալ:
ՕԵԿ նախագահ, կուսակցության ցուցակը գլխավորող Արթուր Բաղդասարյանը նոյեմբերի 30-ին Էջմիածնում նախընտրական քարոզարշավի ընթացքում խոսեց Արմավիրի մարզում գյուղատնտեսության ոլորտի, ոռոգման ջրի մասին:
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ես էլ անհանգիստ էի․ վարչապետի ԺՊ-ն այսօր ամբողջ օրը ոչ մի անգամ անունս չէր տվել․․․ այն էլ, վերջ, կարող եմ հանգիստ շնչել․ նա դա էլ արեց։
«Ռեալի» իսպանացի կիսապաշտպան Իսկոն կարող է հեռանալ մադրիդյան ակումբից:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարության և դրա ղարաբաղյան արձագանքների շուրջ «Ազատությունը» զրույցել է ԼՂ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Հայաստանում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Ուրսուլա Գաչեկին:
«Չգիտես` խնդաս, թե լաս: Հայաստանն իր անկախացման օրից ունի մի գոյաբանական խնդիր` Արցախի հարց, իսկ երկրի երկրորդ (կամ առաջին… կամ էլ չգիտեմ որերորդ. այս Սահմանադրությունից էդպես էլ բան չհասկացվեց) դեմքն առաջարկում է նախընտրական արշավից, այսինքն՝ իշխանության ձևավորման գործընթացից հանել Արցախի հարցը: Չխոսել գլխավորի մասին: Ձևացնել, թե նման հարց չկա: Խաբել ժողովրդին: Խաբել գիտակցաբար` հայրենիքի ցավով տապակվողի դիմակը հագած»:
«Երկրում զրոյական վիճակ է։ Իշխանության հարցը լուծված է, մյուս ուժերը կռվում են մյուս տեղերի, լուսանցքում չմնալու համար։ Մենք պայքարում ենք երկրորդ տեղի համար, հետհեղափոխական Հայաստանում երկրորդ տեղն առաջին տեղն է»։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ: