
«Յուվենթուսը» և «Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված են «Ռեալի» կիսապաշտպան Իսկոյով

«Ռեալի» իսպանացի կիսապաշտպան Իսկոն կարող է հեռանալ մադրիդյան ակումբից: Սանտյագո Սոլարիի ղեկավարությամբ առաջին հինգ խաղերում ֆուտբոլիստն անցկացրել է ընդամենը 78 րոպե: Իսկ Չեմպիոնների լիգայի՝ «Ռոմայի» դեմ խաղում մարզչի որոշմամբ նա հայտացուցակում չէր հայտնվել:
Ֆուտբոլիստով հետաքրքրվում է «Յուվենթուսը», ով ցանկանում է վերականգնել նրա կապը Կրիշտիանու Ռոնալդուի հետ: Բայց թուրինցիները պետք է հաղթահարեն «Մանչեսթեր Սիթիի» հետ մրցակցությունը: Այս մասին հաղորդում են AS-ը և Tuttosport-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը