
«Մանչեսթեր Յունայթեդն» ակտիվացրել է դե Խեայի պայմանագիրը մեկ տարով երկարաձգելու կետը

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան չի հեռանա ակումբից 2018-19թթ. մրցաշրջանի ավարտին:
Ըստ Sky Sports-ի տեղեկության՝ մանկունյանցիներն ակտիվացրել են իսպանացու պայմանագիրը մեկ տարով երկարաձգելու կետը, և այժմ այն նախատեսված է մինչև 2020 թվականը:
Միևնույն ժամանակ, ըստ աղբյուրի տվյալների, ղեկավարները շարունակում են Դավիդի հետ բանակցությունները նոր, երկարաժամկետ պայմանագրի ձևակերպման վերաբերյալ:
Դե Խեան հանդես է գալիս «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում 2011 թվականից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը