«Չգիտես` խնդաս, թե լաս». Արման Մուսինյանը՝ Արա Բաբլոյանի հայտարարության մասին

Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Սիրելի բարեկամներ, եռագույնն ընդհանուր է, ինչպես ընդհանուր է Արցախի եւ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը եւ Արցախի ու Հայաստանի Հանրապետության ապագան: Ուստի բոլորիդ հորդորում եմ Արցախի հարցով համախմբվել մեկ միասնական դիրքորոշման շուրջ՝ ջենթլմենական պայմանավորվածությամբ Արցախի թեման կամ Արցախ անվանումն ընդհանրապես հանել նախընտրական ելույթների եւ բանավեճերի առօրյա բառամթերքից»:

Սա հատված է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի նոյեմբերի 28-ի հայտարարությունից: (http://parliament.am/news.php…)

Չգիտես` խնդաս, թե լաս: Հայաստանն իր անկախացման օրից ունի մի գոյաբանական խնդիր` Արցախի հարց, իսկ երկրի երկրորդ (կամ առաջին… կամ էլ չգիտեմ որերորդ. այս Սահմանադրությունից էդպես էլ բան չհասկացվեց) դեմքն առաջարկում է նախընտրական արշավից, այսինքն՝ իշխանության ձևավորման գործընթացից հանել Արցախի հարցը: Չխոսել գլխավորի մասին: Ձևացնել, թե նման հարց չկա: Խաբել ժողովրդին: Խաբել գիտակցաբար` հայրենիքի ցավով տապակվողի դիմակը հագած:

Ու այս մտածողությամբ (իրականում` մտածողության բացակայությամբ) մարդիկ 20 տարի ազգի ու պետության ճակատագիր են վճռել»:

«Սիրելի բարեկամներ, եռագույնն ընդհանուր է, ինչպես ընդհանուր է Արցախի եւ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը եւ…

Gepostet von Arman Musinyan am Donnerstag, 29. November 2018

Տեսանյութեր

Լրահոս