Երևանի կենդանաբանական այգում գալիք տարի զեբրեր, ընձուղտներ և այծքաղներ կլինեն
Երևանի կենդանաբանական այգու տնօրինությունը 2019 թվականին նախատեսում է այգու այցելուներին ուրախացնել նոր կենդանիների ցուցադրությամբ և նոր ազատավանդակ կառուցելով:
Լրագրողների հետ զրույցում Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը նշեց, որ այդ ամենն արվելու է Երևանի քաղաքապետարանի հետ աշխատանքների արդյունքում:
«Մենք նախատեսում ենք բերել նոր զեբրեր, ընձուղտներ, այծքաղներ: Որպես աֆրիկյան սավաննա՝ նոր ազատավանդակ է կառուցվելու»,- ընդգծեց կենդանաբանական այգու տնօրենը:
Նա հույս հայտնեց, որ 2019 թվականին Երևանի կենդանաբանական այգին հպարտության արժանի կդառնա և այցեքարտ կլինի մայրաքաղաքի համար: