Ուշադրություն. մթերք, որից հարկավոր է խուսափել

«Վատ» խոլեստերինի մակարդակի բարձրացումը սպառնում է մի շարք առողջական խնդիրներով: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ խոլեստերինի որոշակի մակարդակը հարկավոր է օրգանիզմում մի շարք գործառույթների համար, սակայն դրա ավելորդ մակարդակը կարող է լուրջ խնդիրների պատճառ դառնալ:

Օրգանիզմում խոլեստերինի բարձր մակարդակի մասին կարող են վկայել հետևյալ նշանները.

  • ծանրության զգացում որովայնում
  • հոգնածության մշտական զգացում
  • փորկապություն
  • տհաճ հոտ բերանից
  • բորբոքում վերջույթներում
  • գլխապտույտ
  • գլխացավ
  • տեսողության հետ կապված խնդիրներ
  • ցավ կրծքավանդակում:

Առանձնացվում է խոլեստերինի մակարդակի բարձրացման մի քանի պատճառ: Հիմնական գործոններից մեկը սննդամթերքի օգտագործումն է: Խնդրից խուսափելու, ինչպես նաև խոլեստերինի մակարդակն իջեցնելու համար խորհուրդ է տրվում սահմանափակել մեծ քանակով խոլեստերին պարունակող մթերքի օգտագործումը:

Բարձր յուղայնության կաթնամթերք: Եթե խոլեստերինի մակարդակն արդեն իսկ բարձր է, խորհուրդ է տրվում օգտագործել ցածր յուղայնության կամ յուղազրկված կաթնամթերք: Սահմանափակեք հետևյալ մթերքի օգտագործումը.

Կարդացեք նաև

  • թթվասեր
  • խտացրած կաթ
  • սերուցք
  • մարգարին և կարագ:

Պանիր: Պանրի տարբեր տեսակներ տարբեր քանակով խոլեստերին են պարունակում: Ընտրություն կատարելիս ուշադրություն դարձրեք այդ հանգամանքին՝ նախապատվություն տալով տեսակներին, որոնք նվազագույն քանակությամբ խոլեստերին են պարունակում:

Կարմիր միս: Կարմիր միսը մեծ քանակով խոլեստերին և հագեցած ճարպեր է պարունակում: Ընտրեք անյուղ կտորներ:

Կենդանիների ներքին օրգաններ: Սրանք պարունակում են B խմբի, A, D վիտամիններ, ինչպես նաև այնպիսի հանքանյութեր, ինչպիսիք են կալիումն ու երկաթը: Բայց եթե օրգանիզմում խոլեստերինի մակարդակն արդեն իսկ բարձր է, խորհուրդ չի տրվում դրանք պարբերաբար ներառել սննդակարգում:

Մայոնեզ: Մայոնեզը մեծ քանակով «վատ» խոլեստերին ու դատարկ կալորիաներ է պարունակում: Այս մթերքի պարբերական օգտագործումը հանգեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի բարձրացման:

Թխվածք: Որպես կանոն՝ սրանք մեծ քանակով շաքար և խոլեստերին են պարունակում: Երկուսն էլ կարող են վնասել անոթների առողջությանը:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս