Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում «Թվային Հայաստան» հիմնադրամը ներկայացրել է 2018 թվականի գործողությունների ծրագիրը:
«Ժամանակին, ՔՕ-ն կազմող աշխատանքային խմբի հետ մի շարք քննարկումներ ենք ունեցել, և արդյունքում՝ ցմահ ազատազրկումը սահմանվել էր 21 տարեկանից։ Դա շատ կարևոր է, որովհետև հոգեբանորեն ապացուցված է, որ 18 տարեկան դառնալը դեռ չի նշանակում, որ մարդը լրիվ հասուն է»:
Բաքու մեկնած Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հանդիպել է Ադրբեջանի մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովի հետ։
Ֆրանսիական ՊՍԺ-ն դուրս մնաց Չեմպիոնների լիգայի խաղարկությունից, ինչից հետո բրազիլացի ֆուտբոլիստ Նեյմարը, ով չէր մասնակցում Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչին վնասվածքի պատճառով, շատ զայրացած է թիմի գրանցած արդյունքներով և որոշել է, որքան հնարավոր է՝ շուտ վերադառնալ «Բարսելոնա»:
Մեծ Բրիտանիան 23 ռուս դիվանագետների կարտաքսի Սոլսբերիում ռուսական հետախուզության նախկին սպա Սերգեյ Սկրիպալի թունավորման կապակցությամբ:
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ներկայումս կուսակցության ներսում առկա տարաձայնություններին՝ կապված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջարկված ճանապարհային քարտեզի հետ:
Անգելա Մերկելը, որը չորրորդ անգամ անընդմեջ ընտրվել է Գերմանիայի կանցլեր, երդում է տվել Բունդեսթագում:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները մարտի 13-ին, ժամը 16.10-ին, Երևանի Տերյան փողոցի թիվ 69 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1990 թ. ծնված Ասատուր Հ.-ին:
Գորիսի պետական համալսարանում տեղի ունեցած մի շարք չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված բազմակողմանի քննության արդյունքում պարզվել են դրանց կատարմանը նպաստած պայմանները և միջնորդագիր է ներկայացվել «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱ կազմակերպության ռեկտորին՝ միջոցներ ձեռնարկել՝ դրանք վերացնելու ուղղությամբ։
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Սևան» ազգային պարկի բարեփոխումներին և զարգացման ռազմավարությանը վերաբերող հարցեր:
Ղեկավարությունը բրազիլացուն տեսնելու ցանկություն չունի: «Բարսելոնայի» ֆուտբոլիստներն էնտուզիազմով ընդունեցին Նեյմարի՝ Կատալոնիա վերադառնալու ցանկության մասին նորությունը: Բրազիլացու վերադարձին հրապարակայնորեն կողմ է արտահայտվել Իվան Ռակիտիչը, ում աջակցել է Ֆիլիպե Կոուտինիոն:
Մի քանի տարի առաջ էր… Հանրային հանդիպումներից մեկի ժամանակ, երբ ելույթ ունեցողը, Հայաստանում մնալու կարեւոր փաստարկներից մեկն էլ երիտասարդներին դիմելով դիտարկեց մեր «տատեր- պապերի գերեզմանները» (բանախոսը մինչ այդ անդրադարձել էր իր իսկ ձեւակերպմամբ` «մեր նախնինների հերոսական անցյալին»), վերջին շարքերում նստած երիտասարդներից մեկը տեղից գրեթե բղավեց` «Ձեզ չի՞ թվում, որ այս պահին զբաղված եք ընդամենը հայրենասիրական էմոցիաներ գողանալով:
Այս մարդու ճակատագիրը քչերին է անտարբեր թողնում: 21 տարեկանում Սթիվեն Հոքինգին՝ ուժերի ծաղկման շրջանում գտնվող Օքսֆորդի համալսարանի շրջանավարտին, բժիշկները սարսափելի ախտորոշում արեցին և ապրելու համար՝ ընդամենը 2 տարի:
Մեծ Բրիտանիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է նախաձեռնում ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի թունավորման գործի կապակցությամբ:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է Լոնդոնին պատասխան տալու Մեծ Բրիտանիայում ռուսական հետախուզության նախկին սպա Սերգեյ Սկրիպալի թունավորման գործով պաշտոնական հարցում ստանալու պահից 10 օրվա ընթացքում, տեղեկացնում է BBC-ին:
Բրազիլիայի ազգային հավաքականի և ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Դանի Ալվեսը խոսել է թիմում տեղի ունեցող իրադարձությունների, ֆեմինիզմի, Նեյմարի, ինչպես նաև Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ վեճի մասին:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի պաշտոնանկության պատճառով սիրիական Մանբիջի շուրջ թուրք-ամերիկյան բանակցությունները կարող են հետաձգվել:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովին, ով Հայաստանում է գտնվում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հետ կոմիտեի համատեղ նիստերի անցկացման կապակցությամբ։
«Երբ անձը հայտնվում է ՔԿՀ-ում, առաջին օրից սկսած պետք է աշխատանքներ տարվեն՝ նրան ազատ արձակման նախապատրաստելու համար։ Անթույլատրելի է, երբ պետությունը պատշաճ աշխատանք չի տանում այդ ուղղությամբ, և մեկ էլ պայմանական վաղաժամ ազատման հարցը որոշելիս՝ հայտարարում, թե տվյալ անձը պատրաստ չէ ազատ արձակման»:
Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է կարմրուկի 7 բերովի դեպք, որոնց հավանական աղբյուրը Ռուսաստանի Դաշնությունն է:
Եվրամիությունը որոշել է խոստացված 3 մլրդ եվրոն հատկացնել Թուրքիային միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարելու համար:
Մարտի 14-ին, ժամը 09:39-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խարբերդի ամառանոցների 6-րդ փողոցում այրվում է տան տանիք:
Համացանցում հայտնվել է տեսագրություն, թե ինչպես է ԱՄՆ-ում ոստիկանը սպանում դպրոցական ավտոբուսի վրա հարձակված անզեն մարդուն:
Մարտի 14-ի ցերեկը, 18-ին, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Սիրիայի Աֆրին քաղաքի (Հալեպից 65 կիլոմետր հեռավորությամբ) քրդաբնակ արվարձանները մարտի 14-ին ենթարկվել են թուրքական զինուժի հրետակոծմանը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը տեսաբան-ֆիզիկոս Սթիվեն Հոքինգին համարել է այն մեծ գիտնակններից մեկը, որի ժառանգությունը չի մոռացվի:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, խախտելով ՄԱԿ ԱԽ կողմից Սիրիայում զինադադար հաստատելու վերաբերյալ բանաձևը, բացահայտ կերպով սպառնացել է բռնազավթել սիրիական Աֆրինը:
Ռուսական Red Wings ավիաընկերությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից ստացել է թույլտվություն՝ Մոսկվա («Դոմոդեդովո» օդանավակայան)- Երևան- Մոսկվա երթուղով կանոնավոր չվերթներ իրականացնելու համար:
«Այս ծրագիրը մոտ 900 հազար եվրո արժողության ծրագիր է, և կարծում եմ, որ այս գումարն արժե ծախսել դրա վրա։ ԵՄ և անդամ պետությունների համար Հայաստանի բարեփոխումներին աջակցելն առաջնային խնդիր է»:
Բունդեսթագի պատգամավորները մարտի 14-ին Քրիստոնեադեմոկրատական միության առաջնորդ Անգելա Մերկելին ընտրել են Գերմանիայի կանցլեր: