Բաժիններ՝

Մեսսին և Կոուտինիոն կողմ են Նեյմարի՝ «Բարսելոնա» վերադառնալուն, Բարտոմեուն դրանից ծայրահեղ դժգոհ է

Ղեկավարությունը բրազիլացուն տեսնելու ցանկություն չունի: «Բարսելոնայի» ֆուտբոլիստներն էնտուզիազմով ընդունեցին Նեյմարի՝ Կատալոնիա վերադառնալու ցանկության մասին նորությունը: Բրազիլացու վերադարձին հրապարակայնորեն կողմ է արտահայտվել Իվան Ռակիտիչը, ում աջակցել է Ֆիլիպե Կոուտինիոն:

«Համաձայն եմ Ռակիտիչի հետ: Ես կցանկանայի, որպեսզի թիմում լինեին լավագույն ֆուտբոլիստները, իսկ Նեյմարը դրանցից մեկն է: Ես խաղում եմ նրա հետ Բրազիլիայի հավաքականում»,- Կոուտինիոյին է մեջբերում AS-ը:

Նեյմարի վերադարձի օգտին է արտահայտվել նաև կատալոնական թիմի առաջատար Լիոնել Մեսսին, բայց ամեն ինչ այդքան պարզ չէ: «Բարսելոնայի» նախագահ Ժոզեպ-Մարիա Բարտոմեուն չի խրախուսում այդ գաղափարը: Նա ծայրահեղ դժգոհ է ֆուտբոլիստների ելույթներից: Ինչպես հաղորդում է COPE-ը, «Բարսելոնայի» ղեկավարը և փոխնախագահ Ժորդի Մեստրեն ավելի վաղ ծայրահեղ բացասական են արտահայտվել Նեյմարի վարքագծի մասին:

Փետրվարին Նեյմարը վնասվածք է ստացել և բուժում է ստանում Բրազիլիայում: Ըստ շշուկների՝ նա չի ցանկանում վերադառնալ Փարիզ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս