ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են մարտի 10-ին Երևանում հետիոտն Մարիա Գրիգորյանին վրաերթի ենթարկելու դեպքի իրական հանգամանքները: «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի ղեկին գտնված վարորդը ձերբակալվել է:
Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը կոչ է արել կրիպտոարժույթների շուկան կարգավորել գլոբալ մակարդակով, այլապես այդ շուկան խիստ կքրեականացվի։
Մարտի 13-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները իրացնելով օպերատիվ տվյալները կանխել են նախապես ծրագրված և նախապատրաստված փախուստի փորձ:
Ռուսաստանի նախագահի թեկնածու Քսենյա Սոբչակը մարտի 14-ին կայացած հեռուստաբանավեճերում որպես ազգային գաղափար է առաջարկել ձգտումը դեպի եվրոպական արժեքները՝ ազատությունը, օրենքի առջեւ հավասարությունը եւ բարձր կենսամակարդակը:
Դանիայի ԱԳ նախարար Անդերս Սամուելսենի հրավերով Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 14-ին պաշտոնական այց կկատարի Կոպենհագեն։
Կորեայի Հանրապետությունը եւ ԿԺԴՀ-ն նախապատրաստում են միջկորեական գագաթնաժողովը, որը պլանավորված է ապրիլի վերջին:
Պաշտոնական այցով Շվեդիայում գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 13-ին հանդիպեց Շվեդիայի խորհրդարանի նախագահ Ուրբան Ահլինին և Ռիկսդագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներին:
Ազատությունից զրկման վայր, մասնավորապես՝ քրեակատարողական հիմնարկ լրագրողի մուտքի իրավունքի և պետական իրավասու մարմնի կողմից լրագրողի մուտքի թույլտվության կամ մերժման հարցերի իրավական ուսումնասիրության արդյունքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մշակվել են հստակ իրավական չափանիշներ, որոնք, Պաշտպանի համոզմամբ, պետք է կիրառելի լինեն քրեակատարողական հիմնարկ լրագրողի մուտքի հարցը որոշելիս:
Միացյալ Նահանգներին ապագայում կարող է պահանջվել տիեզերական ուժերի ստեղծում՝ որպես զինված ուժերի լիարժեք տեսակ:
Մարտի 13-ին ժամը 17:09-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Դ.Բեկ 4 հասցեում Ա.Հ.-ն ինքնասպանության փորձ է գործել` բաղնիքում դանակով վնասել է պարանոցի կոկորդային հատվածը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հետախուզվողին հայտնաբերեցին շուրջ 7 տարի անց։
«Մետաքսի նոր ճանապարհ» նախագծի իրագործումը աշխարհի համար կապահովի խոշորագույն ենթակառուցվածքային համակարգերից մեկի ստեղծումը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 13-ին հայտարարել է, որ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նոյերթին նշանակել է պետքարտուղարի՝ հանրային դիվանագիտության հարցերով տեղակալի պաշտոնակատար:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսով Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ քննարկել է ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի թունավորման միջադեպը:
Սիրիացի զինծառայողները մարտի 13-ին գրավել են Քադամ թաղամասը, որը գտնվում է Դամասկոսի հարավային ծայրամասում:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ մինչեւ ուշ երեկո շարունակվում էր ԱԺ «Ելք» խմբակցության նիստը: Իսկ քննարկումների թեման դաշինքի կողմից Սերժ Սարգսյանի վերարտադրության դեմ պայքարի ձեւաչափի մասին որոշումն էր:
Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում մեկօրա հանգստից հետո կվերսկսվի շախմատի հավակնորդների մրցաշարը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 14-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 14-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Սպիտակի և Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը` 30-50 մետր:
«Ժամանակ» թերթը գրում է, թե «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կարող է խմբակցության կողմից վարչապետի թեկնածու առաջադրվել, եթե Ազատության հրապարակ գնալու նրա որոշման շուրջ դաշինքի երեք կուսակցությունները ընդհանուր որոշում կայացնեն:
Մարտի 13-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Վաշինգտոնում այցելել է Հայաստանի Հանրապետության դեսպանատուն, հանդիպել ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի եւ դիվանագիտական անձնակազմի հետ:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը մարտի 15-ին հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հարավ-արևելք։
Մարտի 13-ին՝ ժամը 15:19-ին, տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Բազում գյուղում. այրվում է չբնակեցված տուն: Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ և Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Արցախի նախագահ Բակո Սահակյանը մարտի 13-ին այցելել է Վաշինգտոնում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչություն եւ հանդիպում ունեցել աշխատակիցների հետ։
«Հրապարակ» թերթը գրում է. ««Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը մոտ 2 տարի կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի խորհրդական, ՀՅԴ-ական Բագրատ Եսայանն էր։
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևանի ավագանու մարտի 19-ի նիստը Երկիր ծիրանի խմբակցության համար կարող է մղձավանջային լինել:
«Ժամանակ» թերթը գրում է. «Խորհրդարանում ներկայացված բոլոր չորս խմբակցությունները հանդես են եկել համատեղ նախաձեռնությամբ՝ ընդունել հայտարարություն Հայերի նկատմամբ Ադրբեջանի ոճրագործությունները դատապարտելու վերաբերյալ:
76 տարեկանում այսօր կյանքից հեռացել է բրիտանացի ֆիզիկոս-տեսաբան, տիեզերագետ Սթիվեն Հոքինգը: The Guardian-ի փոխանցմամբ՝ գիտնականի մահվան լուրը վաղ առավոտյան հայտնել են է ընտանիքը:
«Ժողովուրդ» թերթին հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնում առաջադրվելուց հետո մտադիր չէ հանդիպումներ ունենալ քաղաքական դաշտի ներկայացուցիչների հետ, ինչպես դա արեց նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ խորհրդարանում տեղի է ունեցել Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի և ՌԴ Դաշնային խորհրդի Միջազգային գործերի կոմիտեի համատեղ նիստը: Նիստը ընթացել է փակ ռեժիմով: Թե ինչու փակ, անհայտ է: