Բաժիններ՝

Թիվ 27 երթուղու միկրոավտոբուսում գողացել էր «Սամսունգ Գալաքսի Ա5» հեռախոս

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները մարտի 13-ին, ժամը 16.10-ին, Երևանի Տերյան փողոցի թիվ 69 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1990 թ. ծնված Ասատուր Հ.-ին, որը նույն օրը, ժամը 16.00-ին, Երևանի Մաշտոցի պողոտայում, թիվ 27 երթուղու միկրոավտոբուսի սրահում, 1985 թ. ծնված Նարինե Ք.-ի պայուսակից գողացել էր «Սամսունգ Գալաքսի Ա5» տեսակի բջջային հեռախոս:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս