Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը կարևորում է ընտրությունների ժամանակ վարչական ռեսուրսի կիրառումը սահմանափակող օրենքի նախագծի ընդունումը:
ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփը հաջորդ շաբաթ Համացանցում ճնշումների, հալածանքի եւ ծաղրանքների դեմ պայքարի մեթոդները կքննարկի Միացյալ Նահանգների այնպիսի ընկերությունների ներկայացուցիչների հետ, ինչպիսիք են Amazon-ը, Facebook-ը, Microsoft-ը, Google-ը, Twitter-ը եւ Snap-ը:
Կառավարությունը պահուստային ֆոնդից 203,1 մլն դրամ հատկացրեց էլեկտրոնային առողջապահության համակարգին միանալու համար այն բուժհաստատությունների վճարումները, որոնք պետական պատվերի շրջանակում անվճար եւ արտոնյալ բուժծառայություններ են տրամադրում:
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը չի բացառել իր երկրի տարածքում այն հարուստ ռուսաստանցիների ակտիվների կալանադրման հնարավորությունը, որոնք կապված են նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Միքայել Մանուկյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության անտառային պետական կոմիտեի նախագահ։
Հատուկ քննչական ծառայությունում քննվող սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվող Վահագն Աբգարյանից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու գործի շրջանակում կալանավորվել է ևս մեկ անձ:
Մարտի 15-ի ցերեկը, 16-ին, 17-ի գիշերը շրջանների զգալի մասում, 17-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարտի 12-ին, ժամը 20.30-ին, «Երվանդաշատ» ուղեկալից ոստիկանության Բաղրամյանի բաժին ահազանգ է ստացվել, որ կատարվել է սահմանային գոտու ռեժիմի խախտում:
Ռասիստական տրամադրություններով հայտնի «Հոլանդիայի թուրքական ֆեդերացիա» կազմակերպության գլխավոր քարտուղար Էրիմ Ուղուրլուն հերթական սկանդալին գրառումն է կատարել «Twitter» միկրոբլոգի իր էջում։
Հայաստանը պաշտոնապես Թուրքիային տեղեկացրել է հայ-թուրքական արձանագրությունների պաշտոնական չեղարկման որոշման մասին։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։
Մարտի 14-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատի մարզի Վ.Արտաշատ գյուղի Գալստյան փողոցի թիվ 34 տան դիմաց վրաերթի է ենթարկել 6-ամյա աղջկա։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում բացահայտվել է Երևանում կատարված առանձնապես խոշոր չափերի՝ 34 հազար ԱՄՆ դոլարի գողությունը. գողոնը հայտնաբերվել է, իսկ որպես կասկածյալ ներգրավվել է բնակչուհու քրոջ փեսան, ով ՀՀ ԱԻՆ-ի աշխատակից է` թիվ 2 փրկարարական ջոկատի ավագ հրշեջ:
«Անուղղակի ձևով ցանկացած բարեփոխում կազդի տոմսի գնի վրա»,- ասաց Ս.Ավետիսյանը՝ նշելով, որ օդերևութաբանական ծառայությունների համար սահմանված 30 հազար դրամ վարձավճարն այլևս չի լինելու:
Սիրիայում Հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնը (ՀԿՀԿ) մարտի 15-ին հումանիտար դադարի ժամանակ կարողացել է կազմակերպել Արեւելյան Գութայից խաղաղ բնակիչների անընդմեջ ելքը, ներկա դրությամբ շրջանը լքել է ավելի քան 350 մարդ:
Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում, պատասխանելով հարցին, թե Արցախի նախագահ Բակո Սահակյանի այցը Վաշինգտոն և այնտեղ տեղի ունեցող հանդիպումները կապվա՞ծ են ղարաբաղյան հարցի կարգավորման հետ, և հնարավո՞ր է Արցախի նախագահն առաջիկայում նման այց կատարի Մոսկվա, հետևյալն ասաց…
«Առողջապահական տեսչական մարմինը զբաղվում է այդ խնդրով։ Վարչապետին կզեկուցենք արդյունքները, ապա այդ արդյունքները կզեկուցենք ձեզ»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:
Հանրապետությունում երաշտի վտանգ կա, թե ոչ, ՀՀ ԱԻՆ Հիդրոմետծառայության օդերևութաբանության կենտրոնն առայժմ տեղեկություններ չի հաղորդում:
ՌԴ արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան այսօրվա ասուլիսում՝ անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցի՝ ՌԴ-ում ստեղծված «Ռուսաստան-Արցախ բարեկամության միություն» հասարակական կազմակերպության մասին հարցին, որն, ըստ ռուսական մամուլի հրապարակումներին, ՌԴ-ում Արցախի ներկայացուցչությունն է հիմնադրել, ասել է, թե ՌԴ-ում Արցախը ներկայացուցչություն չունի:
Յակուտսկում Ան-12 ինքնաթիռը վերթիռի ժամանակ կորցրել է լյուկի փեղկը եւ շարունակել թռիչքը՝ ցրիվ տալով ոսկու ձուլակտորները:
Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու իրավական ակտի նախագծով սահմանափակվելու է ընտրությունների ժամանակ հանրային ծառայողների կողմից վարչական ռեսուրսի հնարավոր օգտագործումը:
Սոչիում մահացած գտնված աղջկա սպանության կասկածանքով ձերբակալել են նրա մոր 28-ամյա կենակցին, նա խոստովանական ցուցմունքներ է տվել:
«Ողջունելի է այն հանգամանքը, որ ապրիլյան պատերազմից փորձում են հետևություններ անել»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Առաջին ալիքով հեռարձակվող «Լավ երեկո» հաղորդաշարի թղթակից Արուսիկ Տիգրանյանը մարտի 8-ի կապակցությամբ հումորային համատեքստով հարցազրույցի շուրջ բարձրացած աղմուկից և հաղորդումը համացանցից հեռացնելուց հետո ներողություն է խնդրել հանրությունից:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի միջև կա կոնսենսուս: Երևանում «Լեռնային Ղարաբաղում խաղաղության հեռանկարները. տեղական և միջազգային տեսանկյուններ» խորագրով միջազգային գիտաժողովի ընթացքում նման կարծիք հայտնեց «Կարնեգի Եվրոպա» հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը:
Գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդեւան պատմել է ապագայի պլանների մասին: Նրա խոսքը մեջբերել է RT-ն։
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակության անդամներին ԱՄՆ-ի կողմից վիզա տրամադրելու կապակցությամբ Ադրբեջանի վրդովմունքը, որ բողոքի նոտա է հղել Վաշինգտոնին, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը բնական է համարում։
Եվրոպայի սառնամանիքներն առայժմ Հայաստանին չեն սպառնում:
Հայաստանի եւ Եվրամիության միջեւ 2017 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթների մեծ մասը անմիջապես վավերացումից հետո կդրվի ժամանակավոր կիրառման:
Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունն այսօր վերահաստատելով Արդշինբանկի վարկանիշները բարձրացրել է դրանց հեռանկարը՝ «կայուն»-ից դարձնելով «դրական»:
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի մասին: