Բաժիններ՝

«Սիրում եմ բաներ, որոնք կանացի են բնությամբ: Դա չի նշանակում, որ ես տղամարդ չեմ». Դանի Ալվես

Բրազիլիայի ազգային հավաքականի և ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Դանի Ալվեսը խոսել է թիմում տեղի ունեցող իրադարձությունների, ֆեմինիզմի, Նեյմարի, ինչպես նաև Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ վեճի մասին:

ՊՍԺ-ի խնդիրների մասին

«Պարտությունները երբեք չեն լինում պատահական: Ակումբում անցումային փուլ է, ինչը նկատվում է խաղադաշտում: Ակումբը պետք է համակերպվի, սա շատ դժվար գործընթաց է»:

Ֆեմինիզմի մասին

Կարդացեք նաև

«Ես մի փոքր ֆեմինիստ եմ: Ես սիրում եմ մայրիկիս, աղջկաս և կնոջս, սիրում եմ բաներ, որոնք կանացի են բնությամբ: Դա չի նշանակում, որ ես տղամարդ չեմ: Մարդիկ ամեն ինչ խառնում են մեծ կույտի մեջ, չկա ոսկե միջինը: Երբեմն ես շատ եմ բարկանում նրանից, ինչ ասում են»:

Նեյմարի մասին

«Մարդիկ ասում են, որ Նեյմարը տիկնիկ է, բայց տղան աճում է: Նրան պետք է աճել ավելի արագ, որպեսզի պատրաստ լինի կոնկրետ բաներին»:

Ռոնալդուի հետ վեճի մասին

«Ասում են, թե ես մաքրել եմ քիթս Ռոնալդուի խաղաշապիկի վրա: Ահա, թե ինչու եմ ես ասում, որ չեմ հասկանում այս աշխարհը, որտեղ մենք ապրում են: Երբեմն ես մտածում եմ, որ կամ ես եմ երկու տարեկան, կամ՝ մյուս մարդիկ: Ես տեսա, որ Ռոնալդուն փորձում էր հարվածել ինձ, բայց սա ֆուտբոլ է, մնք պայքարում էինք: Ես նրա հետ խնդիրներ չունեմ: Ես անգամ ասել եմ նրան, որ ես նույնպես չեմ սիրում պարտվել»:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս