Սպիտակ տունը պաշտպանել է 23 ռուս դիվանագետների արտաքսման Մեծ Բրիտանիայի որոշումը՝ Գլխավոր հետախուզական վարչության նախկին սպա Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր թունավորմանը Ռուսաստանի մեղսակցության մեղադրանքների պատճառով։
Ամերիկացի քաղաքական տեսաբան եւ մեկնաբան Լոուրենս Քուդլոուն համաձայնել է դառնալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի գլխավոր տնտեսական խորհրդականը եւ կգլխավորի Սպիտակ տանն առընթեր Ազգային տնտեսական խորհուրդը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանը շարունակում է վատնել համայնքի բյուջեի միջոցները: Այս անգամ քաղաքապետարանը պատրաստվում է միլիոնների հասնող գումարներ ծախսել դրոշակների ե՛ւ ձեռքբերման, ե՛ւ տեղադրման համար:
Կոպենհագենում պաշտոնական այցելությամբ գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 14-ին հանդիպեց Դանիայի պետական եկամուտների նախարար Կարստեն Լորիտզենի հետ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձներ է հղել Անգելա Մերկելին՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կանցլերի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. ««Առավոտի» լրագրողները դեմ են լրատվամիջոցների միջեւ «հարաբերություններ պարզելուն», թերթի էջերում չեն քննադատում այլ լրատվամիջոցների կամ լրագրողների, չեն պատասխանում վերջիններիս քննադատությանը»:
Լոնդոնը չի պատրաստվում Մոսկվային տրամադրել այն նյութի նմուշը, որով թունավորվել է ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը:
Թուրքական դատարանը հրաժարվել է բավարարել Ադանայում ԱՄՆ հյուպատոսության աշխատակցին ազատ արձակելու միջնորդությունը:
«Փաստ» թերթը գրում է. «Ապրիլի 9-ից հետո նոր Սահմանադրությամբ մի քանի փոխվարչապետ կունենանք: Իշխանական վերնախավում քննարկվում է նախագահի աշխատակազմի ղեկավար, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հարցը:
«Հրապարակ» թերթը գրում է. «2017 թվականի մայիսի 25-ին Սերժ Սարգսյանի հրամանով Ռազմական ոստիկանության պետ նշանակվեց Արթուր Բաղդասարյանը։
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 14-ին Վաշինգտոնում այցելել է Ամերիկայի հայկական ազգային կոմիտե (ԱՀԱԿ), հանդիպել կառույցի ղեկավար կազմի եւ աշխատակիցների հետ:
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի բոլոր մասնակից թիմերը հայտնի են: Կիսաեզրափակչի ուղեգրի համար կպայքարեն՝ «Բարսելոնա»-ն, «Լիվերպուլ»-ը, «Սևիլիա»-ը, «Յուվենտուս»-ը «Մանչեսթեր Սիթի»-ն, «Ռեալ»-ը, «Բավարիա»-ն և «Ռոմա»-ն:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 15-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «3 օր առաջ Նոյեմբերյան քաղաքում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Քաղաքի բնակիչներից մեկը` մոտ 60 տարեկան տղամարդ, կաթված է ստացել:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 14-ին այցելել է ԱՄՆ Կոնգրես:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Արմենիկում» բուժհաստատության հետագա գործունեությունը անհայտ է։ Առողջապահության նախարարության որոշմամբ՝ 2018 թվականի մասով ֆինանսավորումը դադարեցվելու է։
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ պատասխան խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը սեփական հարկի տակ կընդունի «Միլան»-ին:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատի մարզային իշխանություններին հաջողվեց ազատվել աղմկահարույց պատմությունների կիզակետում հայտնված Արտաշատի թիվ 1 դպրոցի արդեն նախկին տնօրեն Անահիտ Վարդանյանից։
Մարտի 14-ին` ժամը 21:27-ին, տեղեկություն է ստացվել, որ Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «UAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և սահել ձորը (մոտ 30մ). տուժածներ չկան, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժամանակին, երբ ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը զբաղեցնում էր ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը, նրա առաջ հստակ պահանջներ էին դրվում. «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները նախկին ընդդիմադիր պատգամավորից պահանջում էին քայլեր ձեռնարկել քիմիական հսկայի վերագործարկման ուղղությամբ:
Իտալական «Միլան»-ի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղից առաջ խոսել է նաև Հենրիխ Մխիթարյանի մասին:
«Ժողովուրդ»թերթը գրում է. «Ապրիլի 17-ին` ՀՀ ԱԺ-ում վարչապետի ընտրության ժամանակ, «Ծառուկյան» խմբակցությունը փաստի առաջ է հայտնվելու: Այդ ընտրություններն անցկացվելու են բաց քվեարկությամբ, եւ հստակ երեւալու է, թե պատգամավորներից ով ինչպես է քվեարկել:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մարտի 15-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետ Անի Մխիթարյանը, պարզվում է, հասարակակլբան նշանակության շինություն ունի:
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունները փորձում են առանձնապես շատ մեծ շուք չհաղորդել Արմեն Սարգսյանի ինաուգուրացիային՝ պատճառաբանելով, որ նորընտիր նախագահն այլեւս առաջնային մանդատ չունի, սակայն բուն պատճառներից մեկն էլ «հարգանքն» է այդ օրն իր պաշտոնավարումն ավարտող Սերժ Սարգսյանի նկատմամբ:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամները հանդիպումներ են ունենում տարբեր քաղաքական գործիչների, ուժերի ներկայացուցիչների հետ, անձամբ ինքը հանդիպել է ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանի հետ, քննարկումները շարունակվելու են, դրանք բացվել են, բայց չեն փակվել։
«Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, որը այդ պաշտոնը ստանձնում է արդեն չորրորդ ժամկետն անընդմեջ՝ խորհրդարանական ընտրություններում իր կուսակցության հաղթանակի շնորհիվ:
Ռեքս Թիլերսոնի հեռացումը պետքարտուղարի պաշտոնից զարմանալի չէր՝ հաշվի առնելով նախագահի հետ նրա տարաձայնությունները մի շարք լուրջ հիմնախնդիրների շուրջ: Խնդիրը պաշտոնից ազատելու ձևի մեջ է, քանի որ Թիլերսոնը դրա մասին իմացել է նախագահի թվիթերյան գրառումից:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի հրամանագրով երեկ դադարեցվել են «Սասնա ծռեր» զինված խմբավորման գործով դատավոր Արթուր Օհանյանի լիազորությունները:
«Հրապարակ» թերթի տեղեկություններով` «բիզնես-դասեր անցկացնող Սամվել Լիմինդրովիչն իր Աստղիկ դստերը տրիկոտաժի ոլորտ գործուղելուց հետո հիմա էլ զբաղված է մյուս դստերը տեղավորելով՝ բժշկական համալսարանի երկրորդ կուրսի ուսանողուհի Լուսինե Սամվելովնան պատրաստվում է տնօրինելու լիմինդրովիչյան բժշկական ոլորտը եւ ղեկավարելու է «Աստղիկ» բժշկական կենտրոնը, ուր այս օրերին «ստաժորություն» է անցնում։