Բաժիններ՝

Հրդեհ Խարբերդի ամառանոցներում. կա տուժած

Մարտի 14-ին, ժամը 09:39-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խարբերդի ամառանոցների 6-րդ փողոցում այրվում է տան տանիք:

Հրդեհի բարդության «ԲԻՍ-1» կանչով դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, որոնցից երկուսն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել են, և «ԱԲԿ» պետական ոչ առևտրային կազմակերպության հերթապահ բժիշկը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Խարբերդի ամառանոցների Նալբանդյան փողոցի տներից մեկում:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը 1953 թ. ծնված Ռ. Հ.-ը տեղի ուժերով դուրս է բերվել տանից և այրվածքներով հոսպիտալացվել է «Ճառագայթային բժշկության և այրվածքների» հանրապետական գիտական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:14-ին, մարվել՝ 11:55-ին:

Այրվել են տան և ձեղնահարկի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 100 քմ) և գույքը՝ ամբողջությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս