«Ռոմայի» նախագահին տուգանել են ՉԼ-ում հաղթանակից հետո
Իտալական «Ռոմայի» նախագահ Ջեյմս Պալոտային տուգանել են այն բանից հետո, երբ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ դուրս գալուց հետո նա ուրախացել է երկրպագուների հետ, տոնել է հաղթանակը և ցատկել է քաղաքի ամենահայտնի շատրվաններից մեկի մեջ:
Հաջորդ օրը Հռոմի քաղաքապետ Վիրջինիա Ռադջին տուգանում է Ջեյմս Պալոտային հասարակական կարգի խանգարման համար: «Շնորհակալ եմ քաղաքապետին 450 եվրո տուգանքի համար: Ես այնքան հիացած էի»,- նշել է Պալոտան:
Հռոմի քաղաքապետն էլ նշել է, որ քաղաքում բոլորը հավասար են, և Պալոտան էլ պետք է վճարեր տուգանքը՝ որպես օրինակ մյուսների համար: Պալոտան ոչ միայն վճարել է տուգանքը, այլև ավելացրել է ևս 230 հազար եվրո՝ երկրպագուների կողմից վնասված շատրվանը վերականգնելու համար:
#Roma president, James Pallotta, throwing himself in the fountain of Piazza del Popolo with fans going crazy ? pic.twitter.com/ErY9rzZuJJ
— Fabrizio Romano (@FabrizioRomano) April 10, 2018
00:00: #ASRoma President Pallotta celebrates 3-0 win by jumping in Piazza del Popolo fountain.
09:00: Pallotta fined €450 for jumping in fountain.
15:00: Pallotta apologises, pays fine & donates €230,000 to fix fountain in front of Pantheon.
Don’t jump in fountains kids! ? pic.twitter.com/IBHwylgw82
— AS Roma English (@ASRomaEN) April 11, 2018
Սիրարփի Աղաբաբյան