Մակրոնը Պուտինին խորն անհանգստություն է հայտնել Սիրիայի իրադրության կապակցությամբ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 13-ին հեռախոսազրույց է անցկացրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում անհանգստություն է հայտնել Սիրիայում իրադրության վատանալու կապակցությամբ: Այդ մասին հայտնել է Ելիսեյան պալատը:
«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 13-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց է անցկացրել Սիրիայի շուրջ իրենց մշտական ու սերտ երկխոսության շրջանակներում: Նա իր խորը անհանգստությունն է հայտնել Սիրիայում իրադրության շարունակվող վատթարացման կապակցությամբ»,-ասված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ:
Ֆրանսիայի նախագահը բանակցությունների ընթացքում նաեւ հիշեցրել է «սիրիական խնդրում Ֆրանսիայի գերակայությունների մասին՝ պայքարել ահաբեկչության դեմ եւ հակազդել «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերի ուժեղացմանը տարածաշրջանում»:
«Ինչպես նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2401 բանաձեւի դրույթների ամբողջական կատարման եւ ուժեղացված հումանիտար ակցիաների անցկացման հիման վրա նպաստել քաղաքացիական բնակչության տառապանքների թեթեւացմանը: Նաեւ առաջին իսկ հնարավորության դեպքում բանակցություններ անցկացնել վստահության արժանի եւ ինկլյուզիվ քաղաքական գործընթացի իրականացման շուրջ»,-ասված է հայտարարության մեջ:
«Ապրիլի 7-ին Դումայում քիմիական գրոհի կապակցությամբ նախագահ Մակրոնն ափսոսանք էհայտնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի նոր վետոյի կապակցությամբ, որը խանգարեց ընդհանուր ու վճռական պատասխան տալ իրադարձություններին, որպեսզի ստեղծվի պատասխանատվության բացահայտման միջազգային մեխանիզմ, ինչպես նաեւ թույլ չտրվի անպատժելիություն, եւ կանխվեն սիրիական ռեժիմի կողմից նմանօրինակ գործողությունների կրկնվելու փորձերը»,-հայտնել է Ելիսեյան պալատը:
«Ֆրանսիայի Հանրապետության նախագահը ցանկություն է հայտնել, որ Ֆրանսիայի եւ Ռուսաստանի փոխգործակցությունը շարունակվի ու ակտիվանա, որպեսզի հնարավոր դառնա խախաղության ու կայունության հաստատումը Սիրիայում»,-նշվում է հայտարարության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: