ՀՀ գլխավոր դատախազության կողմից հանձնարարվել է ՀՀ ոստիկանությանը նյութեր նախապատրաստել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորած հավաքի մի խումբ մասնակիցների կողմից Երևանի պետական համալսարանի և Հանրային ռադիոյի շենքերում իրականացված գործողությունների փաստերի առթիվ:
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած շարժումն արդեն երկրորդ օրն է՝ շարունակում է փողոցային պայքարը Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ:
Որովայնի փքվածությունը մեծ անհարմարություն է պատճառում։ Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ այս խնդիրը մեծամասամբ առաջանում է ծանր մթերքի օգտագործման հետևանքով, բայց մարդկանց մի մասի շրջանում այն առավել հաճախ է նկատվում։
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը վստահեցնում է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի նիստը Ծաղկաձորում անցկացնելու որոշումը կայացրել է մեկ շաբաթ առաջ:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Ռուսաստանի հայտով արտահերթ նիստ է գումարել:
Իրանից մարտին Հայաստան տեղափոխված երեք կովկասյան ազնվացեղ եղջերուները գտնվում են «Դիլիջան» ազգային պարկում կառուցված դրանց բազմացման համար նախատեսված կենտրոնում:
Ռուսաստանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի քննարկմանն է ներկայացրել բանաձևի նախագիծ, որը դատապարտում է Սիրիայի տարածքում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից հրթիռային հարվածները և կոչ անում դադարեցնել այդ երկրի նկատմամբ ագրեսիան:
«Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուան, ով 2019թ. ամռանը կարող է դառնալ ազատ գործակալ, նախկինի նման գրավում է ՊՍԺ-ի ուշադրությունը:
Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում ապրիլի 14-ին 36 հա տարածքում 36 հազար ծառ է տնկվել, իսկ ամբողջ ապրիլի ամսվա ընթացքում նախատեսվում է 85 հա-ի վրա 85 հազար ծառ տնկել:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մշտական խորհուրդը դատապարտել է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից Սիրիային հասցրած հրթիռային հարվածները:
Գեղարքունիքի մարզում այս տարի թեեւ գարնանային ձնհալը շատ ավելի վաղ է սկսվել, սակայն, ըստ մարզի փրկարարների, այն առայժմ հեղեղավտանգ իրավիճակ չի ստեղծում մարզի համայնքների համար:
ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո, որտեղ ՀՀԿ գործադիր մարմինը որոշեց վարչապետի պաշտոնում ներկայացնել Սերժ Սարգսյանի թեկնածությունը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մի պահ մտավ Ծաղկաձորի «Մարիոթ Արմենիա» հյուրանոց սուրճ խմելու:
«Դեռ չգիտենք՝ Սերժ Սարգսյանն ուր է, չենք գտել»,- քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանը:
«Իշխանությունը կանտեսի Երևանի կենտրոնում ծավալվող գործողությունները»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, վերլուծաբան Մոդեստ Կոլերովը:
Հետազոտության և վերլուծության YouGov միջազգային ինտերնետ-ընկերությունը՝ ֆինանսական կոնգլոմերատ Barclays-ի հետ համատեղ, հարցում է անցկացրել ավելի քան չորս հազար երկրպագուների, մարզիչների և ԱՊԼ-ի թիմերի նախկին ֆուտբոլիստների շրջանում, որոնք «Լիվերպուլի» երկրպագուներին ճանաչեցին ամենաաղմկոտը լիգայում:
Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկում է «Իմ քայլը» նախաձեռնության հերթական հանրահավաքը:
Վերահաստատելով 2016թ.-ի փետրվարի 24-ին կնքված քաղաքական համագործակցության մասին համաձայնագրով եւ 2017թ. մայիսի 11-ին քաղաքական կոալիցիա կազմավորելու մասին հուշագրով ամրագրված ռազմավարական նպատակներին և քաղաքական առաջնահերթություններին իր հավատարմությունը`
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ճիշտ է համարում Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից իրականացված ռազմական գործողությունն ընդդեմ Սիրիայի:
Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից Սիրիայի օբյեկտների վրա արձակված բոլոր հրթիռները խոցել են նախատեսված թիրախները:
Ապրիլի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպեց Հայաստանի Հանրապետության նախագահ տիար Արմեն Սարգսյանի և առաջին տիկին Նունե Սարգսյանի հետ:
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ, «Հեռուստառադիոպետկոմ»-ի եւ «Արմենպրես» գործակալության նախկին նախագահ ու տնօրեն Տիգրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է…
Ադրբեջանում ապրիլի 11-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններին և դրանց արդյունքներին են անդրադարձել իսպանական լրատվամիջոցները:
«Նիկոլ Փաշինյանը երկրի զարգացման որևէ լուրջ ծրագիր կամ կազմակերպչական խումբ ներկայացրե՞ց Ազատության կամ Ֆրանսիայի հրապարակներից, որտեղ հավաքել է քաղաքացիներին»:
«Այնտրախտի» մարզական տնօրեն Ֆրեդի Բոբիչը հիասթափված է «Բավարիայի» վարքագծով, որն ուրբաթ հայտարարել է 2018-19թթ. մրցաշրջանի մեկնարկից «Արծիվների» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչի տեղափոխության մասին:
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ն. Փաշինյանը հավաքի մասնակիցներին երթով ուղղորդել է դեպի «Հայաստանի հանրային ռադիո» ՓԲԸ-ի շենք, որը հանդիսանում է պետական պահպանության ենթակա ռազմավարական օբյեկտ և գտնվում է ՀՀ ոստիկանության պահպանության ներքո:
Ինչպես հայտնել ենք, այսօր «Իմ քայլը» նախաձեռնության շրջանակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ մի քանի տասնյակ մարդ Ֆրանիսայի հրապարակից քայլերթ էր անցկացնում Երևանի փողոցներով: Նրանք անակնկալ սկսեցին վազել դեպի «Հանրային ռադիո»-ի շենք և ներխուժեցին շենք:
Մեկնարկել է Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի պլանային նախազգուշական վերանորոգման նախապատրաստական աշխատանքների ծրագիրը, որի արդյունքում ապրիլի 14-ին՝ ժամը 24:00-ին կկանգնեցվի գործող էներգաբլոկի 4-րդ տուրբոագրեգատը:
Անկարայի ոստիկանությունը ցրել է թուրքական ընդդիմադիր «Վաթան» կուսակցության բողոքի ակցիան, որը կազմակերպվել էր Միացյալ Նահանգների դեսպանատան դիմաց՝ ի նշան ԱՄՆ և դաշնակիցների կողմից Սիրիայի դեմ իրականացված հարձակման դեմ բողոքի:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Ռուսաստանի հայտով արտահերթ նիստ կանցկացնի:
ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը և ռազմածովային գեներալ Ջոզեֆ Դանֆորդը հայտարարել են, որ արևմտյան ուժերի օդային հարվածները հիմնականում ուղղված են եղել երեք քիմիական ձեռնարկությունների ուղղությամբ: