Ռուսաստանը պերսոնա նոն գրատա է հայտարարել Վրաստանի դիվանագետին
Ռուսաստանն արտաքսում էՄոսկվայում Շվեյցարիայի դեսպանությանն առընթեր Վրաստանի շահերի սեկցիայի աշխատակցին՝ Սկրիպալների գործի կապակցությամբ Թբիլիսիում Շվեյցարիայի դեսպանությանն առընթեր Ռուսաստանի շահերի սեկցիայի աշխատակցին արտաքսելուն ի պատասխան: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, ասված է ՌԴ ԱԳ նախարարության՝ ապրիլի 13-ին տարածված հաղորդագրության մեջ։
«Ի պատասխան Թբիլիսիում Շվեյցարիայի դեսպանությանն առընթեր Ռուսաստանի շահերի սեկցիայի աշխատակցի արտաքսման վերաբերյալ Վրաստանի չհիմնավորված որոշման՝ կապված այսպես կոչված Սկրիպալների գործով մեր երկրի հասցեին Մեծ Բրիտանիայի անապացույց մեղադրանքների հետ, ռուսական կողմն անընդունելի անձ է հայտարարել է Մոսկվայում Շվեյցարիայի դեսպանությանն առընթեր Վրաստանի շահերի սեկցիայի աշխատակցին,-նշել են դիվանագիտական գերատեսչությունում:- Հարկ է, որ նա Ռուսաստանի տարածքը թողնի յոթ օրվա ընթացքում»:
Համապատասխան նոտան ապրիլի 13-ին հանձնվել է Ռուսաստանում Շվեյցարիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Պատրիկ Ֆրանցենին: