
Եղիսաբեթ Բ-ի ամուսինը հիվանդանոցից դուրս է գրվել ազդրի վիրահատությունից հետո

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհու ամուսինը՝ Էդինբուրգի դուքս Ֆիլիպը, դուրս է գրվել Էդուարդ VII թագավորի հիվանդանոցից, որտեղ ավելի վաղ նրա ազդրի վիրահատություն էր կատարվել: Այդ մասին ապրիլի 13-ին հայտնել է BBC News-ը՝ վկայակոչելով Բուքինգհեմյան պալատը:
«Նորին թագավորական բարձրություն Էդինբուրգի դուքսն այսօր կեսօրին հեռացել է Էդվարդ VII թավավորի հիվանդանոցից անցյալ շաբաթ կոնքաազդրային հոդի փոխարինման վիրահատությունից հետո»,- ասված է պալատի հաղորդագրության մեջ:
Դուքսը հաջողությամբ է տարել ապրիլի 4-ին կոնքաազդրային հոդի փոխարինման վիրահատությունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: