«Մեր ազգի բախտն ու ճակատագիրն է որոշվելու շուտով». Սասուն Միքայելյան

«Ժողովուրդը պետք է միշտ զգոն լինի, որովհետև մեր ազգի բախտն ու ճակատագիրն է որոշվելու շուտով։ Այս դժվարին ժամանակաշրջանում մենք՝ որպես ընդդիմադիր ուժ, մեր քայլն ենք անում»,- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քայլերթի ժամանակ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ, «Ելք» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը։

Հարցին՝ իրենց կգոհացնի՞, որ եթե ոչ Սերժ Սարգսյանը, այլ ՀՀԿ-ից ուրիշ մեկն առաջադրվի, նա այսպես պատասխանեց. «Գիտեք՝ ինչ, ինչ-որ բան պետք է փոխվի այս երկրում։ Եթե ուրիշ թեկնածու լինի ՀՀԿ-ից կամ Սերժ Սարգսյանը, ի՞նչ տարբերություն»։

Նա նշեց, որ իրենց պայքարի նպատակն արտահերթ ընտրությունների անցկացումն է. «Տեսնենք՝ ինչ հաջողություն կլինի, ժողովուրդը կկարողանա իր իրավունքները պաշտպանել»։

Հարցին՝ փողոց փակելու, շենքեր մտնելու մարտավարությունն իր համար ընդունելի՞ է, պատասխանեց, որ ժամանակը ցույց կտա։ Ինչ վերաբերում է «Ելք» դաշինքի մյուս կուսակցություններից հնչած քննադատություններին, նա ասաց, որ դրանք քննադատություն չի համարում, այլ համարում է տեսակետ. «Մարդիկ տեսակետ էին արտահայտում, և ի սկզբանե երեք ուղղությամբ մտածել ենք, որ այս քայլն ուզում ենք, հիմա առաջին քայլն արել է ՔՊ-ն, ես ոչ մի արտառոց բան չեմ տեսնում դաշինքի մեջ։ Դաշինքի անդամներից ամեն մեկը մի ձև է մտածում, ժամանակի ընթացքում ամեն ինչ կկարգավորվի»։

Կարդացեք նաև

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները քիչ անց մուտք կգործեն Ազատության հրապարակ, որն այս պահին բազմամարդ է։

Տեսանյութեր

Լրահոս