
«Յունայթեդը» չի պայքարի Բեյլի համար. ֆուտբոլիստը կընտրի իտալացիներին

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը հաջորդ մրցաշրջանում կարող է հանդես գալ Իտալիայի առաջնությունում: The Independent-ը տեղեկացնում է, որ ուելսցի կիսապաշտպանն այլևս առանցքային ֆուտբոլիստ չի համարվում մադրիդյան ակումբում և քննարկում է այլ ակումբ տեղափոխվելու հավանականությունը:
Մադրիդյան ակումբն էլ որոշել է վաճառել Բեյլին և այդ գումարով գնել նոր հարձակվողի:
Նշվում էր, որ Բեյլի համար ակտիվորեն պայքարում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն վերջին շրջանում մանկունյանցիները փոշմանել են: Ըստ անգլիական մամուլի՝ Ալեքսիս Սանչեսին ձեռք բերելուց հետո մանչեսթերցիները դեռ ցանկանում էին ձեռք բերել Բեյլին, իսկ հիմա փոշմանել են:
Այժմ Բեյլին ձեռք բերելու համար պայքարում է իտալական «Ինտերը»: Իտալացիները պատրաստ են Բեյլին տալ շատ բարձր աշխատավարձ՝ ամենաբարձրը ակումբի պատմության մեջ: Ըստ իտալական մամուլի՝ Բեյլին ևս շատ է հետաքրքրում Իտալիա տեղափոխվելը:
Սիրարփի Աղաբաբյան